close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը

Տարածաշրջան

31 Հուլիսի 2021, 11:01
 Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետերի թեկնածուներին: Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։

Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Երևանի Տնտեսական-իրավաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: 2000թ. ավարտել է Թբիլիսիի Գաենաթիի համալսարանի հոգեբանության և վրաց լեզվի բաժինը:

1994թ.-ից աշխատել է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում` որպես վրաց լեզվի ուսուցիչ, 2008 – 2009 թթ. նույն դպրոցի տնօրենն է եղել։ 2009-2011թթ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի տնօրեն է եղել:

2014 թվականից եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր: Տիրապետում է հայերենին, վրացերենին և ռուսերենին: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

2017 թվականից Անիվարդ Մոսոյանը զբաղեցնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը:

Ավելի վաղ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին: Քաղաքապետի պաշտոնի համար իշխող կուսակցությունից կպայքարի Ախալքալաքի Սակրեբուլոյի գործող պատգամավոր Մելքոն Մակարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica