close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

31 Հուլիսի 2021, 10:28
 Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «ՀՀ իշխանությունների կողմից իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այս անգամ պատերազմ է հայտարարվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ:

Բանն այն է, որ անցած տարի Քննչական կոմիտեն Արման Սահակյանին ներգրավել էր որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երեւանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է»,- ասվում էր Կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Սակայն այս ամենը դեռ քիչ չէ, ՀԿԳ վարչությունում եւս մեկ քրեական գործ կա հարուցված մեկ այլ ուսումնական հաստատության հետ կապված, որով անցնում են նաեւ Սահակյանի ընտանիքի անդամները:

Սա էլ դեռ քիչ չէ, իրավապահները փորփրում են Սահակյանի՝ վարչության պետ եղած անցյալը եւ նրա աշխատանքի հետ կապված փորձում են թերացումներ գտնել: Այսինքն՝ սա ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական գործընթաց է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica