close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոտայքում մահվան հանգեցրած վրաերթից հետո 28-ամյա տղան ոստիկաններին ասել է, որ վրաերթի մեղավորն ինքն է. քննիչներն ունեն կասկածներ, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ. Shamshyan.com

Հասարակություն

31 Հուլիսի 2021, 09:18
 Կոտայքում մահվան հանգեցրած վրաերթից հետո 28-ամյա տղան ոստիկաններին ասել է, որ վրաերթի մեղավորն ինքն է. քննիչներն ունեն կասկածներ, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ. Shamshyan.com

Հուլիսի 28-ին Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Մարգո Սարկիսյանն էր, իսկ նույն օրը դեպքի վայրում ոստիկաններին է մոտեցել  Երևան քաղաքի բնակիչ,  28-ամյա Նորիկ Օհանյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը, ինչից հետո Կոտայքի ոստիկանները՝  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գալուստյանի գլխավորությամբ, նրան ներկայացրել են քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, որ վրաերթը նա չի կատարել․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ ու հիմա ոստիկաններն ու քննիչերը աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյոք Ն. Օհանյանը ճիշտ է ասում, թե ոչ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica