close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համոզված եմ, որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց առաջ արդեն դավաճանություն եղել է․ Հրայր Ուլուբաբյան

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 22:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համոզված եմ, որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց առաջ արդեն դավաճանություն եղել է․ Հրայր Ուլուբաբյան

Ես համոզված եմ, որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց առաջ արդեն դավաճանություն եղել է, այդ հարցը պետք է պարզվի դատարաններում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Սումգայիթ… Ցեղասպանություն… Ազատախոսությո՞ւն» գրքի համահեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը։

Այս 100 տարում Արցախի հայերը անընդհատ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ադրբեջանի կազմում հայտնված լինելու դեմ։ Մեկն էլ իմ իմ հայրն էր, որ 1960-ական թվականներին Արցախում գրողների միության նախագահն էր։ Դրանից 20 տարի առաջ Հայաստանի կոմկուսի ղեկավար Գրիգորի Հարությունովն է այդ հարցը բարձրացրել։ 1921 թ-ին Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո պարբերեբար այդ հարցը բարձրացվել է։

Այսինքն, Արցախը երբեք չի ցանկանում և չի կարող հարմարվել այդ պայմանին, որովհետև ակնհայտ է, որ Խորհրդային Միության կազմում Ադրբեջանը պլանավորված Արցախն ուզում էր դատարկել, ինչպես Նախիջևանն է դատարկել։ Այդ դատարկման պրոցեսը կանգնեցվել է արցախցիների բողոքով։

«Ադրբեջանի հետ պիտի միջազգային դատարաններում շփվել, որովհետև Ցեղասպանություն է իրականացրել՝ Սումգայիթի հարցով արկղերով փաստաթղթեր ունեմ»,-ասաց Հրայր Ուլուբաբյանը։

Նա նշեց, որ երբ Ալիևն ասում է՝ Զանգեզուրն ու Երևանն էլ պետք է իրենը լինեն, դա արդեն նշան է, որ նորից Ցեղասպանություն պետք է իրականացնի։

«Ուրեմն մեր քաղաքական-դիվանագիտական ղեկավարները պիտի իմանան՝ Թուրքիան Ադրբեջանի հետ իրականացնում է Մեծ Թուրանի ծրագիրը, որն իր երկրի ներսում և արտաքին աշխարհում քաղաքականությունն ուղղում է իր տարածքում՝ Արևմտյան Հայաստանը միասին վերցրած, օտար տարրերին պարտադրելու թուրքի լեզուն, որ իրենց նման թուրք դառնան, եթե չէ՝ կոտորելով մինչև Չինաստան պիտի գնա։ Հիմա մենք դրա դեմ կարող են միջազգային դատարանում հարցը լուծել, կամ էլ մի դաշինք ստեղծելով այն պետությունների հետ, որոնք պիտի տուժեն այդ Մեծ Թուրանի իրականացման ժամանակ․ այդ քարտեզն ընդգրկում է Իրանի տարածքը, Չինաստանի տարածքը, Հունաստանը վաղուց՝ Կիպրոսով, արդեն թուրքը գրավել է, Բուլղարիա, պետություններ կան, որոնց հետ կարող ենք դաշինք ստեղծել Մեծ Թուրանի դեմ»,-ասաց Հրայր Ուլուբաբյանը։

Նա Արցախյան շարժման նախաձեռնողներից է․ փաստում է, որ Հայաստանը, գաղափարական պատերազմի մեջ լինելով, չունի գաղափարախոսություն՝ գիտականորեն և փիլիսոփայորեն հիմնավորված։ Ադրբեջանի գաղափարախոսությունը Մեծ Թուրանն է, ասաց նա, իսկ Ծովից ծով Հայաստանը մեզ համար եղել է գաղափարախոսություն, բայց կորցրել ենք։

«Այսօր գաղափարախոսություն դեռ չունենք, թե ինչ երկիր ենք ուզում ունենալ։ Առաջին նախագահը ազգային գաղափարախոսությունը կեղծ կատերգորիա հայտարարելով՝ նաև խորհուրդ էր տալիս, որ Նժդեհի գործերը չկարդան։ Խորհրդային Միությունը նախ՝ կտրեց մեզ մեր արմատներից, ապա ԽՄ փլուզումից հետո որևէ գաղափարախոսություն չունեցանք։ ՀՀՇ-ի թերթում կար այսպիսի միտք՝ մենք եվրոպական մոդելի Հայաստան ենք ուզում կառուցել։ Եվ այդ եվրոպական մոդելը հենց մեր մեծերի հակառակ կարծիքն է․ մեծ վնաս են հասցրել՝ մեր արմատներից են կտրել, իսկ մեր արմատներում առաջին հերթին հզոր գաղափարներով, որ կարող էին մեզ սնել Թումանյանն ու Նժդեհն են, որոնք այսօր մեզ համար պետք է ուղենիշ լինեին»,-ասաց Հրայր Ուլուբաբյանը։

Հայաստանը պիտի դառնա մեծ կուլտուրայի երկիր՝ այս նպատակն է առաջարկում հրապարակախոսը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica