close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արեցին ուղիղ հակառակը, որ ամենագազան թշնամի ունեցող երկրի սահմանն այդ թշնամու հետ անցնի իր քաղաքացու, սահմանի բնակչի տան, խոհանոցի, շքամուտքի մոտով. դիտարկում

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 20:15
 Արեցին ուղիղ հակառակը,  որ  ամենագազան թշնամի ունեցող երկրի սահմանն այդ թշնամու հետ անցնի իր քաղաքացու, սահմանի բնակչի տան, խոհանոցի, շքամուտքի մոտով. դիտարկում
Հեռուստամեկնաբան Գոհար Սրապիոնյանը գրում է.

«Երբ 1939-ին ԽՍՀՄ-ն( Ստալինը) ներխուժեց Ֆինլանդիա, ուներ մեկ-միակ նպատակ. մեծացնել Լենինգրադի անվտանգության գոտին, որովհետև Լենինգրադը սահմանակից էր Ֆինլանդիային, և Ստալինը գտնում էր, որ անվտանգության գոտին գոնե ևս 32 կմ պետք էր երկարաձգել: ՈՐՊԵՍԶԻ սահմանն անմիջապես չանցներ երկրորդ մայրաքաղաքով (հեղափոխության օրրանով):

Մեր տարածքի կառավարիչները( այսուհետ պետություն համարվող այս երկրի իշխանություններին այդպես եմ անվանելու ամենաօբյեկտիվ պատճառներով) արեցին ուղիղ հակառակը. որ ամենագազան ու ամենադաժան թշնամի ունեցող երկրի սահմանն այդ թշնամու հետ անցնի իր քաղաքացու, սահմանի բնակչի տան, խոհանոցի, շքամուտքի մոտով:
 
Որ սահմանը զգույշ անցում կատարի դեպի շփման գիծ ու, ավելին, սկսի մաշվել:
 
Շուտով հայ-թուրքական սահմանը (շփման գիծը) անցնելու է Երևանի ( եթե ոչ՝ Էրիվանի) բնակչի շքամուտքի սալիկի մոտով: Բայց վստահ եմ, հայն էլի «բա տուն եմ պահում», «3 երեխա ունեմ» թեզի նորմատիվներով թուրք է խաղացնելու:
 
Մինչև վիզը մորթեն:
 
Հենց իր տանը:
 
Որովհետև թուրքն արդեն մեր տանն է , իսկ մենք հանդուրժում ենք:
 
Թուրքը կասկադում է, իսկ ես՝ միամիտս , ամիսներ առաջ ասում էի՝մինչև չհասնի կասկադի սրճարաններ, չեք սթափվելու:
Գժուկներ, թուրքը կասկադում է, իսկ դուք չեք էլ սթափվելու:
 
Որովհետև հայ ազգը «հնացել է», ու ծեր մարդու նման կորցրել ինքնապաշտպանական բնազնդերից ամենապաշտպանականները՝ հոտառությունն ու տեսողությունը: Ցավն էլ մեկումեջ է զգում:
Ձեզ կմորթեն, իսկ դուք զոհի դեմքով կասեք՝ռուսն ու Քոչարյանն են մեղավոր:
 
Հա, ջանդամ փրկվեք, կարևորը պրինցիպը պահել եք. ցույցերին չեք գնացել, որովհետև Իշխանը կոլոտ էր, ընտրությունների չեք գնացել, որովհետև՝ ում ընտրեիք, ինձ չեք լսել որովհետև զգացմունքային էի( դե վերքիս վրա որ բիբար են անում, չեմ կարող լռել), Դաշինք չեք ընտրել ,որովհետև նախկին են, իսկ ձեր սիրտը բրենդ-նյու ուժ է ուզում.....
 
Կարևորը պրինցիպը պահել եք:
 
Պրինցիպիալնի ազգս:
 
Լավ եք արել սաղի աչքն էլ հանել եք:
 
Կոֆե խմեք»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica