close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանահաճո նոր օրե՞նք, թե՞ դավադրություն՝ ընդդեմ լրատվամիջոցների

Իրավունք

30 Հուլիսի 2021, 16:55
 Ադրբեջանահաճո նոր օրե՞նք, թե՞ դավադրություն՝ ընդդեմ լրատվամիջոցների

Եթե նայենք այլ երկրների, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, նույնիսկ՝ առանց դրա, ֆոտոնկարահանումները խիստ սահմանափակված են։ Այլ հարց է, որ այս սահմանափակումների տակ եթե հանկարծ ընկնեն, ասենք, նույն սահմանի գյուղերի համայնքապետերի մեկնաբանությունները, հարցազրույցները, որ նրանց արգելեն, կամ զլմ-ներին արգելեն նրանցից հարցազրույց վերցնել՝ վախենալով, որ որեւէ գաղտնի տեղեկություն կարող է դուրս գալ, սա արգելքների չարաշահում կարելի է դիտարկել․ Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԱԺ-ի այսօր ընդունած՝ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխության մասին, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն արեց, որով կարգելվի սահմանին նկարահանում անելը։ 

Հիմնական զեկուցող՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց օրենքի փոփոխության կետերը, հարակից զեկուցող՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ այդ հարցը շատ կարեւոր է, քանի որ քաղաքացիներն ու տուրիստները կիրառում են թռչող, տեսանկարահանող սարքեր, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։ Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում եւ տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչեւ 100 հազար դրամի չափով։ Նախագիծը ընդունվեց 75 կողմ ձայնով։ 

«Չեմ կարծում, որ, օրինակ, որեւէ գյուղապետ, ասենք՝ Շուռնուխի գյուղապետը, մանրամասներ հայտնի՝ որ մասում են մեր դիրքերը, ինչ վիճակում են, բայց ընդհանուր տեղեկությունների, բախումների, առաջխաղացումների կամ գյուղի առօրյայի մասին, բնական է, որ գյուղապետը պետք է իրավունք ունենա տեղեկություն հաղորդելու հանրությանը»,- նշեց Մելիքյանը։

«30 տարի, փաստորեն, մենք որեւէ խնդիր չենք ունեցել, եւ այդ նույն վայրերում ազատորեն լրատվամիջոցները գործել են, իսկ առաջնագիծը շատ ավելի հեռու էր։ Հիմա, երբ սահմանները փոխվել են, եւ նոր սահմաններ պետք է կառուցվեն, բնականաբար, նոր սահմանափակումներ են ի հայտ եկել, որը անհարմարություններ եւ դժգոհություններ է առաջացնում նաեւ լրագրողական հանրության շրջանում»,- Yerkir.am-ին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Բնականաբար, այս օրենսդրական փոփոխությունը հերթական հակահայ պլանն է՝ Հայաստանի իշխանության ձեռքով, եւ դա արվում է մի կողմից առաջիկայում նախատեսված սահմանագծման ժամանակ տեղի ունենալիք հնարավոր դավադրությունները քողարկելու եւ գաղտագողի կերպով ադրբեջանահաճո սահման գծելու նպատակով, մյուս կողմից՝ ադրբեջանական սադրիչ գործողությունները և սահմանային լարվածության դեպքերն ու դրանց հետևանքները հնարավորինս թաքցնելու համար: Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան շրջանում ադրբեջանական մի շարք սանձարձակություններ և այլ միջադեպեր առաջինը բացահայտվել են լրատվամիջոցների կողմից, որից հետո ՊՆ-ն «ստիպված» հաստատել է դրանք: 

Ի դեպ, լրագրողների գործունեությունը և ազատ տեղաշարժը սահմանափակվում է նաև Ազգային ժողովում: Իշխանական որոշ պատգամավորներ, հատկապես կապիտուլյացիայից հետո յուրաքանչյուր օր խայտառակվելով և այժմ չցանկանալով վերստին հայտնվել այդ տհաճ իրավիճակում, որոշել են տեղում աշխատող լրագրողների գործունեությունն ու ազատ տեղաշարժը սահմանափակել։ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ կանոնակարգվի, ոչ թե կտրուկ արգելվի։

«Լրագրողների գործունեության վրա որեւէ սահմանափակում կիրառելը իմաստ չունի, որովհետեւ եթե նույնիսկ մի քանի լրագրողներ հատել են թույլատրելիի սահմանները, այդ մի քանիսի պատճառով ամբողջ խումբը, որը հավատարմագրվել է ԱԺ-ում, չպետք է տուժի։ Շատ ավելի ողջամիտ քայլեր կան, պետք է ամեն ինչը կանոնակարգվի, ոչ թե արգելվի»,- նշեց Աշոտ Մելիքյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica