close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչ այստեղ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, Բրյուսելում Արցախի հարցի վերջնական կարգավորման հարց է բարձրացվում

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 15:15
 Մինչ այստեղ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, Բրյուսելում Արցախի հարցի վերջնական կարգավորման հարց է բարձրացվում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել․

«Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն:

Հայտարարության մեջ հստակ ընգծվում է այն փաստը, որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Նախիջևանի հատվածներում:

Ընդգծվում է, որ այս ամենը սկսել է մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի Հայաստան ներթափանցումով:

Դատապարտվել է նաև Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությւունը և տարածքային նկրտումները, կոչ է արվել ետ քաշել զորքերը մայիսի 12-ի դրությամբ:

Խոսք է գնում նաև Արցախի հարցի վերջնական կարգավորման և Արցախի կարգավիճակի մասին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica