close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամու ԱԹՍ-ները՝ Հայաստանի խորը թիկունքում՝ սահմանից 30 կմ ներս

Հասարակություն

30 Հուլիսի 2021, 12:34
 Թշնամու ԱԹՍ-ները՝ Հայաստանի խորը թիկունքում՝ սահմանից 30 կմ ներս

Թշնամու անօդաչուն հայկական զինուժը ոչնչացրել է Գեղարքունիքի խորը թիկունքում՝ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ Վանեվան գյուղից 3,5 կիլոմետր հյուսիս։

«Հա, ձեները լսել ենք։ Թշնամուց շատ հեռու ենք, մի 30 կիլոմետր հեռու ենք։ Էս պահին ԱԹՍ-ների ձայներ չկան, ոչ մի բան չկա։ Նորմալ, հանգիստ է»,-Yerkir.am-ին հայտնեց Վանեվան գյուղի ղեկավար Իգր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝  հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։


Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica