close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին պետական դավաճանության փաստով մեղադրանք առաջադրելու պահանջ ենք մենք դրել․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 12:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին պետական դավաճանության փաստով մեղադրանք առաջադրելու պահանջ ենք մենք դրել․ Արծվիկ Մինասյան

Կոնկրետ փաստով պահանջ ենք մենք դրել՝ պետական դավաճանություն, պաշտոնեական լիազորությունների անցում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, որտեղ քննվում էր նրա և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքն ընդդեմ դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

«32 էջից է բաղկացած հանցագործության մասին հաղորդումը, որ ներառում է 3 տասնյակից ավելի կոնկրետ փաստեր և այդ փաստերի վրա հիմնված համակարգային վերլուծություն, և այդ վերլուծությունը ցանկացած անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ հետևություն է բերում, որ մենք իսկապես գործ ունենք պետական դավաճանության հետ, որն արտահայտվել է մեր թշնամիներին օգնելուն ուղղված գործողություններով՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և բազմաթիվ այլ պետական պաշտոնյաների, ինչպես նաև պետական պաշտոնեական լիազորությունների անցում, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը հայտնվել են նման կորուստների, իսկ հաճախ նաև անդառնալի կորուստների առջև։ Այս ամենի համար պետք է պատասխան տան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա փաստեց, որ Գլխավոր դատախազությունը, ըստ էության, անգործություն է ցուցաբերել, ինչը փաստաբանը դատավարության ժամանակ հստակ ներկայացրեց․ Դատախազությունը և քրեական մարմինները պարտավոր էին կա՛մ քրեական գործ հարուցել, կա՛մ մերժել, կա՛մ ուղարկել ըստ ենթակայության, բայց դրանցից ոչ մեկը չեն արել, աղճատել են բողոքի տրամաբանությունը, և դատախազությունը փորձել է հիմնավորել, թե, իբր, կցել է մեկ այլ քրեական գործի։

«Մինչդեռ մեր պահանջը չի եղել այդ դրվագներով որևէ կոնկերտ հարուցված քրեական գործի քննություն իրականացնել, այլ կոնկրետ փաստով պահանջ ենք մենք դրել՝ պետական դավաճանություն, պաշտոնեական լիազորությունների անցում։ Ավելին, վստահ եմ, որ այս քրեական գործը հարուցելու դեպքում ի հայտ կգային նոր փաստեր, որոնք կարող էին Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պատերազմի վարման հարցում նույնպես այս անձանց մեղավորությունը հաստատել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica