close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստը

Հասարակություն

30 Հուլիսի 2021, 12:02
 ՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստը

Հեռացող Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 6 հարց, որոնցից մեկը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելուն. Խոսքը անձին հրապարակավ  վիրավորելու եւ զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՍԴ-ի արտահայտած այն իրավական դիրքորոշմամբ, որի համաձայն՝ «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած  հարուցող խոսքի եւ վարքագծի  որեւէ դրսեւորում, ներառյալ նաեւ  նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով»:

ՍԴ հիշյալ իրվական դիրքորոշումը ընդգծում է հանրային իշխանության հստակ  պոզիտիվ պարտականությունը՝ պայքարելու  վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու  երեւույթների դեմ՝ գործուն  միջոցառումներ ձեռնարկելով, ինչպիսին ստեղծված իրավիճակում կարող է դառնալ ծանր վիրավորանքի քրեականացումը:

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica