close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 11:56
 «Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը

«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ հիմնում են «Նոր պետություն» միաբանումը:

Հայտրարությունում ասվում է. «Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները, ելնելով Հայության հետևյալ կենսական նպատակներից, որոնք են՝

ա) Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից.

բ) Կերտել ազգային պետություն և դրան համարժեք պետական-քաղաքական համակարգ. որոշեցին հիմնել «Նոր պետություն» միաբանումը։

Միաբանման այժմեական առաջնահերթություններն են՝

1) Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը,

2) Չճանաչել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական,

3) Հաստատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ ուժերի հետ անմիջական արդյունավետ հարաբերություններ։

Միաժամանակ Միաբանումն իր գործունեության հենքային հիմնախնդիրն է տեսնում Նոր պետության կերտումը, ինչի կայացման համար անհրաժեշտ առանցքային նախապայմաններն են՝

ա) ազգային իշխանության ձևավորում,

բ) պետության և հանրության գործակցության նոր մշակույթի ներդրում,

գ) կենսագործունեության նոր իրավակարգի ընդունում,

դ) կայուն պետության, տնտեսության, հանրության և անհատի ձևավորում,

ե) հայության քաղաքակրթական դերի գիտակցում։

 «Նոր պետություն» միաբանումը դիմում և հորդորում է ազգայնական կազմակերպություններին և անհատներին համախմբվել վերոնշյալ նպատակների շուրջ, ու դրանք կյանքի կոչելու համար համատեղել յուրաքանչյուրիս ջանքերը։ Միաբանումը հայտնում է նաև իր պատրաստակամությունը ազգային-ազատագրական պայքարի բովանդակության և հռչակած առաջնահերթությունների համատեքստում համագործակցելու բոլոր ընկերակից ուժերի հետ»:

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica