close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեւոր գործերն ավելի լավ է հետաձգել. հուլիսի 30-ի աստղագուշակ

Հասարակություն

30 Հուլիսի 2021, 09:56
 Կարեւոր գործերն ավելի լավ է հետաձգել. հուլիսի 30-ի աստղագուշակ

Խոյ- Մասնագիտական ոլորտում որեւէ քայլեր չձեռնարկեք: Հատկապես հրաժարվեք նոր, նույնիսկ առաջին հայացքից հեռանկարային գործնական առաջարկներից: Ձեզ ամբողջ օրվա ընթացքում կտանջեն կասկածները եւ անվստահությունը, որով պայմանավորված կաճի ներքին լարվածությունն ու նյարդային կլինեք:

Ցուլ.– Այս շրջանում դուք կբախվեք հիմնականում հաճելի հարցերի: Նոր ու հետաքրքիր առաջարկություններ կանեն ձեզ: Զբաղվեք այն ամենով, ինչը կամրապնդի ձեր դիրքերը, սակայն ժամանակ հատկացրեք նաեւ հանդիպումների եւ ընկերներին տված խոստումները կատարելու համար:

Երկվորյակ– Հարազատների հետ կոնֆլիկտները կարող ենք մթագնել ձեր օրը եւ փչացնել տրամադրությունը: Շատ հարցերում սակայն դուք կկարողանաք հստակություն մտցնել: Հիշեք, որ այնուհանդերձ խորհուրդ չի տրվում հասնել մինչեւ կոպտություն եւ գոռգոռոցի: Ֆինանսական հարցերում զգոն եղեք եւ մի շտապեք որոշումներ կայացնել:

Խեցգետին.- Կարեւոր գործերն ավելի լավ է հետաձգել: Այժմ դուք կարող եք շատ գործնական եւ կարեւոր հարցերում որպես ոչ-կոմպետենտ երեւալ: Կարեւոր է, որ ժամանակ չվատնեք բացասական էմոցիաների վրա: Ընկերների եւ բարեկամների աջակցությունն ու ողջամիտ խորհուրդները ձեզ կօգնեն, որպեսզի ավելի ինքնավստահ զգաք ձեզ:

Առյուծ.- Օրը հարմար է ցանկացած նոր նախաձեռնության համար: Վիճելի հարցերը փորձեք լուծել առանց կոնֆլիկտների եւ սուր վիճաբանությունների: Մի զրկեք ձեզ շփումից եւ հանդիպումներից: Ձեր համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում կթագավորի փոխադարձ հասկացողությունն ու ներդաշնակությունը: Այժմ նոր ծանոթությունների համար լավ ժամանակահատված է:

Կույս.- Այսօր էմոցիոնալ առումով կարող է թեժ լինել ձեր համար: Եթե չեք ցանկանում հարթել ձեր մտերիմների ու շրջապատի մարդկանց հետ ունեցած հակասությունները, ապա գոնե փորձեք զուսպ լինել էմոցիաների եւ խոսքերի առումով: Ինքնավերահսկողություն սահմանեք ինքերդ ձեր համար: Այդպես դուք կկարողանաք խուսափել մեծ բախումներից եւ նաեւ ձեր հեղինակությունը չի տուժի:

Կշեռք .- Եթե նոր գործեր ունեք սկսելու, ապա սկսեք անվարան: Հարմար օր է նաեւ կարեւոր գործերով զբաղվելու համար: Պլաններ կազմեք համարձակ կերպով նաեւ ապագայի վերաբերյալ: Սակայն ձեր խաղի կանոնները մի թելադրեք ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին: Հավատացեք, դա նրանց ամենեւին դուր չի գա: Ավելի լավ է զիջեք, եթե նման բան պահանջվի ձեզանից:

Կարիճ. – Խոճընդոտների մի ամբողջ շարք կարող է ծառանալ ձեր դիմաց, որն հաղթահարելը կլինի շատ բարդ եւ դժվար: Չարության եւ ագրեսիայի որեւէ դրսեւորումից զերծ մնացեք: Այլապես ձեր շորջը այսօր կտիրի միայն լարվածություն, հակակրանք եւ անհասկացողություն ձեր անձի հանդեպ:

Աղեղնավոր .- Մի տրվեք գայթակղիչ գործանական առաջարկություններին, եթե նրանք կլինեն չափազանց եկամտաբեր եւ հեռանկարային: Եթե ամեն դեպքում կունենաք կասկածներ, ապա խորհրդակցեք մասնագետների հետ: Օրը հարմար է ամեն տեսակ անձնական, սիրային եւ նոր ծանոթություններին առնչվող գործերի համար:

Այծեղջյուր .- Հնարավոր են ոչ մեծ վիճաբանություններ սիրելի մարդու կամ ընտանիքի տարեց անդամների հետ: Հակասությունները սակայն ոչ թե սկզբունքային հարցերի շուրջ են, այլ պարզ մի բանի. պարզապես դուք չեք կարողանում կամ չեք ուզում իրար լսել: Ջերմ խոսքերի հարցում ժլատություն մի արեք: Առատաձեռն եղեք նաեւ ուշադրության այլ նշանների եւ նվերների հարցում։

Ջրհոս.- Շրջանը, որն ապրում եք հիմա, նման է քննությունների եւ կախված այն հանգամանքից, թե դուք ինչպես կհանձնեք այդ քննությունները, հետագա իրադարձությունները կզարգանան ըստ այդմ: Միայնակ Ջրհոսները կկարողանան հանդիպել հետաքրքիր մարդու: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք, այլապես կունենաք ֆինանսական լուրջ բարդություններ:

Ձուկ.– Օրը բարենպաստ է զվարճալի միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց այցելելու համար: Հաջող կանցնեն նաեւ գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Եթե որոշել եք այս օրը նվիրել հյուր գնալուն, ապա, դա արեք ձեր երկրորդ կեսի հետ, սակայն այնպես, որ նա անտեսված չմնա հյուր գնալու թոհուբոհի մեջ: Այլապես նա կվիրավորվի ձեզանից:

 
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica