close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը

Քաղաքական

29 Հուլիսի 2021, 21:48
 ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը

Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս գործով դատական գործընթացը սկսելու պատճառը 2017-ին Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործողություններն են հանդիսացել: Վերջինները կռվի էին բռնվել Վաշինգտոնում Էրդողանի դեմ բողոքող ցուցարաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանցից մի քանիսին:

2019թ. սկզբին վնասվածքներ ստացած ցուցարարները երկու տարբեր հայցով դիմել էին դատարան՝ Թուրքիայից փոխհատուցում պահանջելով: Դատարանը հայցերն ընդունել էր: Ի պատասխան թուրքական կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ պահանջելով ընթացք չտալ հայցերին:

2021թ. հուլիսի 27-ին դատարանը, նշելով, որ թուրք թիկնապահներն կողմից անհամաչափ ուժի կիրառումը չի կարող Էրդողանին պաշտպանելու համար իրականացված անվտանգության միջոցառում համարվել, մերժել է թուրքական կողմի բողոքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica