close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սառը ցնցուղ՝ թշնամու գլխին․ Հայ Դատի ջանքերով՝ Ամերիկան կտրում է Ադրբեջանի ռազմական օգնությունը

Քաղաքական

29 Հուլիսի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սառը ցնցուղ՝ թշնամու գլխին․ Հայ Դատի ջանքերով՝ Ամերիկան կտրում է Ադրբեջանի ռազմական օգնությունը

Հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Ադրբեջանին ամերիկյան ռազմական եւ ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ  օրենսդրական փոփոխությանը, որի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն էր։ Նրան միացել էր Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամ։ 

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն այս արդյունքին հասնելու համար, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանի խոսքով, տեւական ժամանակ իրականացրել է քաղաքական եւ լոբբիստական համալիր աշխատանք։

«Նախագծով՝ Ադրբեջանին արգելվում է հատկացնել ռազմական եւ ռազմակրթական օժանդակություն։ Ընդունված արգելքը վերաբերում է միայն 2022 թվականի ֆիսկալ տարվա համար նախատեսված այն ծախսային հատվածով, որը գտնվում է ներկայացուցիչների պալատի կոմպետենտության տիրույթում։  ԱՄՆ-ը բազմավեկտոր ռազմական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին։ Դրանք երեք տեսակի են, որոնցից երկուսի վրա, ըստ էության, Ներկայացուցիչների պալատը արգելք է դրել»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, երբ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակեց իր քաղաքական առաջնահերթությունների ցանկը, որում առաջնային տեղ էր զբաղեցնում Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը։

«Գործընթացը շարունակական է լինելու․ ամիսներ անց հարցը քննարկվելու է նաեւ Սենատում։ Աշխատանքի մյուս ուղղությունը վերաբերում է Պենտագոնին, Կոնգրեսի այն հանձնաժողովին, որը պատասխանատու է ռազմաքաղաքական հարաբերությունների համար, որ հնարավոր լինի ընդհանրապես հասնել Ադրբեջանին Ամերիկայից տրվող ցանկացած զենքի արգելքին։ Սա համաշխարհային գերտերության խոշոր ապտակն է Ադրբեջանին։ Տասնյակ պետություններ կան, որոնց ԱՄՆ-ը ռազմական օժանդակություն է տրամադրում, եւ Ադրբեջանը միակն է այդ շարքում, որ նման խնդրի է բախվում»,-ասաց Գեւորգ Ղուկասյանը։

Ադրբեջանի ագրեսիան, նրա խոսքով, չի կարող անպատասխան մնալ․ Ամերիկան կտրում է նաեւ այն օժանդակությունը մեր թշնամուն, որով ադրբեջանական բանակի սպաները դասընթացների, վերապատրաստումների ու թրեյնինգների էին մասնակցելու՝ գիտելիքները խորացնելու համար։

«Արձագանքներ դեռ չեմ տեսել։ Ադրբեջանը հնարավոր է նաեւ չարձագանքի, ծածկադմփոց անի իր համար այս խայտառակությունը, որովհետեւ, բացի նրանից, որ երեկ Ներկայացուցիչների պալատը նման որոշում ընդունեց, այսօր, հավանաբար, պալատում քվեարկվելու է եւս մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանին տրամադրվելիք օգնությունը բարձրացնել 50 միլիոն դոլարի։ Բայդենը առաջարկել էր մոտ 25 միլիոն, բայց Հայ դատի ջանքերի արդյունքում օգնությունը կրկնապատկվել է։ 2 միլիոն դոլար աջակցություն ստանալու է նաեւ Արցախը՝ ականազերծման եւ հումանիտար աշխատանքներ իրականացնելու համար։ Ադրբեջանի համար, կարծում եմ, ինչ-որ տեղ ձեռնտու կլինի նաեւ այս մասին չխոսել, քան բարձրաձայնել եւ երկրի ներսում որոշ հարցերի տեղիք տալ։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում էլ այնքան խնդիրներ կան, որ հնարավոր է նույնիսկ նրանք չխոսեն»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica