close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ–ական «ականջ ծամողը» ավագանու նիստում

Քաղաքական

29 Հուլիսի 2021, 16:49
 ՔՊ–ական «ականջ ծամողը» ավագանու  նիստում

Օրերս Yerkir.am–ը տեսանյութ էր տարածել, որում ցուցադրվում էր, թե ինչով էր զբաղված մի շարք պետական հիմնարկներում աշխատած և հունիսի 23-ին Շրջակա միջավայրի փոխնախարար նշանակված Գայանե Գաբրիելյանը։ Հիշեցնենք, որ նա, հետևելով tiktok–յան թրենդներին, տարբեր հումորային տեսանյութեր էր հրապարակել՝ ցուցադրելով նաև իր դերասանական տաղանդը։

Արդեն այսօր էլ տարածվեց իշխանության մեկ այլ անդամի՝ Երևանի ավագանու ՔՊ–ական անդամ Նուարդ Վարդանյանի tiktok–յան տեսանյութը՝ հրապարակված ավագանու նիստից, որում նա ծաղրում է ավագանու մեկ այլ ավագանի՝ «Տիկոյին», մշտապես հարցեր տալու համար։ «Էս Տիկոն ա, ինքը միշտ հարց ա տալիս, կապ չունի՝ ինչ ա, բայց պիտի միշտ հարց տա»,- ասում է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագանին դեռ մոտ երկու տարի առաջ էր հայտնի դարձել հասարակությանը․ իր ֆեյսբուքյան էջում նա սպառնացել էր «բոլորի ականջները հատ–հատ ծամել»։

Փաստացի,  ավագանու իշխանական անդամները, ինչպես նաև արդեն փոխնախարարները և, ընդհանուր առմամբ, ամբողջ իշխանությունը, երկրի ղեկավարումը դարձրել են խաղուպար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica