close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դո՛ւք մենք չենք

Քաղաքական

29 Հուլիսի 2021, 16:44
 Դո՛ւք մենք չենք

Նորէն կու տաք զոհեր, հողեր։ Սակայն հոգ չէ, այս ալ կ՚անցնի, կ՚ըսէք։ 

Դուք կը մնաք նոյնը՝ միշտ պատրաստ զոհեր տալու, հողեր յանձնելու։ Ապա կը վերադառնաք ձեր վայելքին՝ ուտելով, խմելով, պարելով։ Եւ կը շարունակէք ըսել, հոգ չէ, այս ալ կ՚անցնի։ 

Երբ հերթը գայ ձեր բնակավայրի վտանգին, շուտով կը շալկուիք, կը լքէք զայն՝ յանձնելով օտարին, թշնամիին։ Եւ կ՚արդարացնէք, հոգ չէ, այս ալ կ՚անցնի։

 

Հայրենի հողին հանդէպ այլ կեցուածք կարելի չէ ակնկալել ձեզմէ։ Դուք այսպէս էիք 1920 թուականի Մայիսին։ Դուք շարունակեցիք մնալ այդպէս 1991-ի Սեպտեմբերին, 2018-ի Դեկտեմբերին, 2020-ի Նոյեմբերին։ Այսպէ՛ս էք այսօր։

Ձեր սեփական կաշին փրկելու համար, դուք կը զոհէք մեր նորահաս սերունդը, կը յանձնէք մեր հայրենի հողը։ Ապա կ՚ըսէք, հոգ չէ, այս ալ կ՚անցնի։  

Դուք պիտի մնաք այդպէս – օր մը պոեշեւիզմի սիրահար, օր մը լեւոնիզմի հետեւորդ, այլ օր մը նիկոլիզմի խրտուիլակ։ 

Դուք կը փնտռէք փրկութիւն ռուսականացումով, ամերիկայնացումով, մինչեւ իսկ թուրքիզմով, բայց երբե՛ք ԱՐՄԵՆԻԶՄՈՎ։ 

Բայց, իմացէ՛ք լաւ, դո՛ւք մենք չենք։

 

Սեդօ Պոյաճեան

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica