close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը գիտատեխնոլոգիական կենտրոնի սրտում բազմահարկ շենք կառուցելու թույլտվություն է տվել

Հասարակություն

29 Հուլիսի 2021, 15:11
 Փաշինյանը գիտատեխնոլոգիական կենտրոնի սրտում բազմահարկ շենք կառուցելու թույլտվություն է տվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում՝ հինգ մասնաշենքերի մեջտեղում, բազմահարկ շենք կառուցել է թույլատրվել։

Կենտրոնի գիտաշխատողները մտահոգված են՝ ինստիտուտի ապագան վտանգված է։ Անհամատեղելի են համարում այս վայրում բնակելի շենքի կառուցումը։ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին գիտաշխատող Մովսես Աղեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում այսպես է հիմնավորում․ «Կառավարության եւ Ներդրումների աջակցության կենտրոնի համատեղ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ ինստիտուտի ջրավազանի տարածքում շինարարություն թույլատրվի։ Կենտրոնի տարածքում ցանկացած շինարարություն վտանգավոր է կենտրոնում առկա ցանկացած սարքավորման համար։ Մասնավորապես՝ ունենք միջուկամագնիսական ռեզոնանսի սարք, որի մագնիսները ցանկացած ցնցումից կարող են վնասվել, այդտեղով նույնիսկ մեքենաներն են զգուշությամբ անցնում։ Հետեւաբար, ցանկացած շինարարություն արդեն վնաս է կենտրոնին, էլ չեմ խոսում, որ այնտեղ ուզում են կառուցել բազմահարկ շենք»։

Ըստ Մովսեսի՝ հետագայում շենքի բնակիչները բողոքելու են, որ կենտրոնի մասնաշենքերից քիմիական նյութերի արտանետումներ են տեղի ունենում։ «Բողոքներով վնասելու են ինստիտուտի գործունեությանը, որովհետեւ բնակիչներն ունեն իրենց իրավունքները»,- պարզաբանեց կենտրոնի գիտաշխատողը։

Զրուցակցիս խոսքով՝ Հայաստանում գիտությունն առանց այդ էլ ծանր վիճակում է, իսկ քիմիական գիտությունը՝ առավել եւս։ Ասում է՝ բավական է նշել, որ 1980-ականների վերջին Հայաստանում աշխատում էր 300 հազար գիտաշխատող, իսկ հիմա՝ մոտ 4 հազար։

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ անկումը բավականին խորն է, բայց եթե ցանկանում ենք հետագայում տեսնել գիտության զարգացում՝ եղած կառույցները գոնե պետք է պահպանենք։ Պետական ինստիտուտ է, կասեն՝ փակում ենք, եւ ինստիտուտն էլ գոյություն չի ունենա։ Այս պահին Հայաստանում գոյություն ունի քիմիական գիտական 3 ինստիտուտ, որոնցից ամենախոշորը մեր կենտրոնն է, որի մեջ միավորված են երեք ինստիտուտներ»,- ասաց Աղեկյանը։

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողներն ու աշխատակիցներն այս առնչությամբ այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջեւ։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica