close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է քաղաքական ճգնաժամին Վրաստանի վերադարձի սպառնալիքի մասին

Աշխարհ

29 Հուլիսի 2021, 13:40
 ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է քաղաքական ճգնաժամին Վրաստանի վերադարձի սպառնալիքի մասին

Վաշինգտոնի կարծիքով՝ Վրաստանը քաղաքական ճգնաժամի վերադառնալու ռիսկի է դիմում «Միշելի համաձայնագրից» դուրս գալու՝ իշխող թիմի որոշումից հետո: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ:

«Ապրիլի 19-ի համաձայնագրից «Վրացական երազանք» կուսակցության դուրս գալը խարխլում է անհրաժեշտ բարեփոխումների միջոցով երկրի առաջընթացի համաձայնեցված ուղին և պարունակում է քաղաքական ճգնաժամին վերադառնալու վտանգ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ միասին աշխատել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման առաջխաղացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica