close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ում շունը տիրոջը չի ճանաչում. Արծրուն Հովհաննիսյանը «Սմերչ»-ին հավասար զենք ունի. Գեղամ Մանուկյան

Քաղաքական

28 Հուլիսի 2021, 23:25
 ՊՆ-ում շունը տիրոջը չի ճանաչում. Արծրուն Հովհաննիսյանը «Սմերչ»-ին հավասար զենք ունի. Գեղամ Մանուկյան

«Ախորժակը ուտելիս է բացվում. անցնող ամիսներին Ադրբեջանը, արձանագրելով Հայաստանի իշխանությունների զիջողական, պարտվողական, կրավորական կեցվածքը, որոշել է ավելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Պատահական չէ, որ մայիս ամսից ՀՀ տարածքում գտնվում են ադրբեջանական զորախմբեր և գրեթե արձագանք չկա իշխանությունների կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը պարբերաբար կեղծ խայծեր է օգտագործում՝ հանրությանը շեղելու համար. «Այսօր շատ մարդիկ ավելի շատ քննարկում են, թե Արծրուն Հովհաննիսյանն ինչու է հայտնվել ուղիղ եթերներում, ինչո՞ւ է սկսել խոսել, քան հարցադրում են անում, թե ի՞նչ բանակցություններ պետք է տեղի ունենան Մոսկվայում, հարցադրումներ չեն անում, թե ինչ վիճակ է սահմանի հետ կապված, ինչու այսպես պատահեց: Գլոբալ հարցերը մնում են ուշադրությունից դուրս: Սա արվում է իշխանությանը հանրային պատասխանատվությունից զերծ պահելու համար, որովհետև ամեն օր մենք ականատես ենք լինում նման փուչիկ տեղեկությունների, որոնցով հանրությունը սկսում է զբաղվել, բայց չի մտածում գլոբալ հարցերի մասին: Սա է պատճառը, որ այսօր մարդիկ չեն ասում՝ ժողովուրդ, բա Փաշինյանը նոյեմբերին հոխորտում էր, թե 25.000 մարդու կյանք է փրկել, կերակրում էր ստով, ապատեղեկատվությամբ, մարդկանց մեջ երկար տարիներ ներարկում էին, որ Արցախից պրծնելը լավ է, մեր երեխեքը էլ Արցախում չեն ծառայում, արդեն ՀՀ-ում են ծառայում… մարդիկ կեղծ թեզերով զբաղվելով՝ հարց չեն տալիս՝ եղբայր, էդ ո՞ւր մնաց քո անվտանգությունը, խաղաղությունը, ո՞ւր մնաց ընտրություններից հետո հայտարարությունը, որ հայ ընտրողը քվեարկեց Արցախի և Հայաստանի խաղաղության համար. սա՞ է խաղաղությունը»:

Հարցին՝ «Հայաստան» դաշինքն առաջարկում էր արժանապատիվ խաղաղություն, իսկ Փաշինյանը՝ խաղաղության դարաշրջան. ընտրողների զգալի հատված երկրորդի օգտին քվեարկեց, ինչո՞ւ, ընդդիմությո՞ւնը թերացավ, չկարողացավ բացատրել հանրությանը, թե՞ մարդիկ գիտակցված ընտրեցին այս ապագան, նա պատասխանեց. «Պատասխանը բազմաշերտ է. նախ՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ Հայաստանում դասակարգային պատերազմ սանձազերծել: Կոկիկ հագնվող, սափրվող, կիրթ խոսող, իր աշխատանքով կայացած մարդը դարձավ թշնամի, թիրախ՝ մեր հանրության մի հսկայական հատվածի համար: Արտաշատի գյուղերից մեկում գյուղացուն հարցնում էին՝ որ Նիկոլ ես ընտրել, քո կյանքը փոխվե՞լ է, նա պատասխանեց, որ իր կյանքը չի փոխվել, բայց ուզում է, որ մյուսներն էլ իր նման ապրեն: Նիկոլ Փաշինյանն այդ թեզով եկավ: Լենինի կարգախոսներ գործածեց, մուրճի պատմությունը՝ իր հերթին: Երկար ժամանակ հանրության մեջ պառակտումն ունեցավ իր որոշիչ դերակատարությունը: Երասխավանցու համար այսօր Տավուշն էական չէ, տավուշեցու համար Երասխավանը էական չէ: Օրերս Տավուշում ասում էին՝ էս երեք տարիներին, ինչ Փաշինյանը վարչապետ է, իրենց մոտ գրեթե չեն կրակում, այսինքն՝ չի էլ հասկանում, որ Երասխի կրակոցը կամ Արցախի պատերազմն իր տան վրա կրակոցն է, ինքը շատ ավելի անպաշտպան դարձավ այս ամենով: Նիկոլ Փաշինյանը հազար ու մի տեսակի պառակտումներ է մտցրել»:

Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունները փորձում են կազմաքանդել բոլոր կառույցները.

«ՊՆ-ում շունը տիրոջը չի ճանաչում, այլևս հայտնի չէ՝ ով է պատասխանատու, մամուլի հետ ով է աշխատում, ով է դրա կոորդինացիան իրականացնում, հայտնի չէ՝ ո՞վ է թույլ տալիս, որ Դանիել Իոաննիսյանը մարտական հենակետում սուրճ խմի, Արծրուն Հովհաննիսյանը ուղիղ եթեր մտնի, հետո ՊՆ-ն ստիպված պատասխանի, որ Արծրուն Հովհաննիսյանը մասնավոր անձ է, ՊՆ-ի հետ կապ չունի, իսկ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տիրապետում է ՊՆ կարևորագույն գործիքներից մեկին, որն առնչվում է ՀՀ ազգային անվտանգությանը:

Արծրուն Հովհաննիսյանը երկար ժամանակ եղել է ՊՆ մամուլի քարտուղար, պետությունը ինձ՝ քաղաքացուս, ասել է՝ սիրելի քաղաքացի, պաշտոնական տեղեկատվություն իմանալու համար հետևիր Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջին, որը պաշտոնական է, նշանակում է՝ մեր զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն է: Արծրուն Հովհաննիսյանը՝ մասնավոր անձ, այսօր տիրապետում է 600 հազարից ավելի հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջին, այսինքն՝ տարբերություն չկա, «Սմերչ» համակա՞րգ է Արծրուն Հովհաննիսյանը տարել՝ իրենց տան բակում կանգնեցրել, թե՞ ֆեյսբուքյան էջն է վերցրել, որովհետև սոցիալական մեդիան նույն «Սմերչի» նման կարող է հաղթանակներ բերել կամ ավերածություններ գործել, սա է մեր բանակի վիճակը: Շաբաթը մեկ ԳՇ պետ և պաշտպանության նախարար փոխելով, ոչ կոմպետենտ մարդկանց՝ փոխնախարար, հետո՝ նախարար նշանակելով այս վիճակին հասանք: Իսկ սա այս իշխանության գործելակերպն է՝ քանդել բոլոր կառույցները, բոլոր կայացած կառույցները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica