close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. որն է պատճառը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

28 Հուլիսի 2021, 09:46
 Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հնդիկների համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու համար: Այս օրերին հնդիկները ժամանակավոր բնակություն են հաստատել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մարզերում, հիմնականում՝ Էջմիածնում:

Պարզվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների մուտքն իր երկրի տարածք կասեցվել է՝ Covid-19-ի տարածում կանխելու նպատակով: Այս պատճառով հնդիկ զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր: Այստեղ նրանք 14 օր մնալուց հետո միայն կարող են ստանալ ԱՄԷ մուտքի թույլտվություն, ինչից հետո մեկնում են Դուբայ, Աբու Դաբի, որտեղ աշխատում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հնդկաստանից Հայաստանով Դուբայ հասնելու ծախսերը՝ ներառյալ թռիչքը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը, չեն գերազանցում 4300 ԱՄԷ դիրհամը, 85 000 հնդկական ռուփին կամ 1000 ԱՄՆ դոլարը։

Կհիշեք՝ մինչ Covid-19-ի տարածումը Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար էր դարձել աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկը: Հնդիկները աշխատանք գտնում էին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica