close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք՝ «եղբայրական Պակիստանից» դեպի Թուրքիա և Ադրբեջան

Քաղաքական

27 Հուլիսի 2021, 18:48
 Ադրբեջանը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք՝ «եղբայրական Պակիստանից» դեպի Թուրքիա և Ադրբեջան

«Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք՝  եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»,-  այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Վերջինս այս հայտարարությունն արել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ։

Գաֆարովան կարևորել է եռակողմ ձևաչափով նման հանդիպումների անցկացումը։

«Այդ հարթակը կծառայի մեր երկրների առավել սերտ միավորմանը։ Եռակողմ հանդիպման շրջանակներում կընդունվի Բաքվի հռչակագիրը։

Հռչակագրում կարևորվելու է վարել միջխորհրդարանական երկխոսություն, ընդլայնել համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում համատեղ քայլեր ձեռնարկել»։

Գաֆարովան նաև հայտնել է, որ Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունը՝ Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզների տրամադրման հարցում:

Հանդիպումից հետո Բաքվի հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica