close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան

Քաղաքական

27 Հուլիսի 2021, 18:10
 Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը եւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն այն պարզ պատճառով, որ իրենք արդեն ԱԺ պատգամավոր են, ԿԸՀ-ն նրանց տվել է պատգամավորի վկայական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Այդ վկայականները եւ դրանց պատճենը ես երեկ ուղարկել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ակնկալելով, որ վերջինս ունենալով սահմանադրական պարտականություն հետեւելու քրեական գործերի նախաքննության օրինականությանը, այդ օրինականության հսկման պարտականությունից ելնելով կվերականգնի սահմանադրական օրինականությունը՝ վերացնելով կալանքի որոշումը, որովհետեւ թե՛  Մխիթար Զաքարյանի, թե՛ Արթուր Սարգսյանի մասով չկա ԱԺ-ի համաձայնությունը: Հետեւաբար, նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն»,-ասաց Վարդեւանյանը:

Նա նշեց, որ արդեն երեկ իր դիմումը մուտքագրվել է դատախազություն. «Դա անհապաղ քննության ենթակա հարց է: Այսինքն այստեղ կոնկրետ ժամկետների տրամաբանությամբ պետք չի նայել: Մենք ունենք ակնհայտ Սահմանադրության համապատասխանության հետ խնդիր ունեցող քննություն, մենք ունենք դատախազություն, որի պարտականությունն է հետեւել քրգործերով նախաքննության օրինականությանը: Իրենք արդեն գիտեն, որ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանն ունեն ԱԺ պատգամավորի կարգավիճակ, եւ պարտավոր են դրան արձագանքել անհապաղ: Կալանքը պետք է վերացվի»:

Վարդեւանյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը հունիսի 29-ին դատական նիստերից մեկի ընթացքում, ըստ էության, համաձայնեց նրա հետ, որ պատգամավորին ազատությունից զրկելու համաձայնություն ԱԺ-ի ընթացակարգով պետք է իրականացվի. «Հետեւաբար պետք է պատգամավորի անձնական անձեռնմխելիության խախտումը անհապաղ վերացվի: Այդպիսի լիազորություն եւ պարտականություն ունի դատախազությունը»:

Դիտարկմանը, թե ինչպես կգնահատի, եթե դատախազությունը քայլեր չձեռնարկի եւ այդ երկու պատգամավորների կալանքը մնա ուժի մեջ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց. «Դա շատ լուրջ խնդիրներ առաջացնող է: Նման վարքագծով միմիայն վնաս է պատճառվելու դատախազության հեղինակությանը: Եկեք նաեւ չբացառենք, որ դատախազությունն իսկապես իր սահմանադրական պարտականությունը կկատարի: Եթե դատախազությունը չի կատարի իր պարտականությունը, հետագա գործողությունների մասին եւս կտեղեկացնենք:

Օգոստոսի 2-ին ԱԺ առաջին նիստն է, որտեղ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը պետք է իրենց ներկայացուցչական մանդատից ու կարգավիճակից բխող պարտականություններ կատարեն»,-ասաց Վարդեւանյանը:

Նա նկատեց, ո մի բան է ԿԸՀ-ի կողմից համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման, լրիվ այլ իրավական ռեժիմ է, երբ թեկնածուն դառնում է պատգամավոր: «Պատգամավոր դառնալու դեպքում գործում է արդեն Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումները եւ անձնական անձեռնմխելիության երաշխիքները, որը նախընտրական շրջանում առկա չէ»,-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica