close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր երկրի ղեկավարը տգետ ա, տխմար ա, եւ դրա արդյունքն այսօր տեսնում ենք․ արձակագիր

Քաղաքական

27 Հուլիսի 2021, 18:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր երկրի ղեկավարը տգետ ա, տխմար ա, եւ դրա արդյունքն այսօր տեսնում ենք․ արձակագիր

Քանի դեռ Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է՝ իր սորոսական թիմով, տգետ զանգվածով, այս երկրին ապագա չի սպասվում։ Եկել է ժամանակը, որ Փաշինյանին ձայն տված անձինք գնան, սահմանին կանգնեն․ էրեխեք են կրկին զոհվում, թող գնան Գեղարքունիքի սահման, ձայն են տվել, չէ՞․ Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնում գրող, արձակագիր Լեւոն Ջավախյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի գլխին եկած արհավիրքը շարունակվում է։ «Նրան ընտրածները թող գնան, պատ կազմեն, պաշտպանեն Փաշինյանի պետականությունը։ Երկիրն աղետի, արհավիրքի մեջ է, երկիրը կործանվում է, միայն վատ բաների ենք սպասում, ոչ մի լավ բան չկա։ Մեր երկրի ղեկավարը տգետ ա, տխմար ա, եւ դրա արդյունքն այսօր մենք տեսնում ենք»,- ասում է արձակագիրը, ապա՝ շեշտում՝ նրանց տգիտության ձեռքը կրակն ենք ընկել, այդ տգիտությունը ոչ թե ժողովրդական զանգվածների մեջ է, այլ վերին օղակներում։

 Հայ հասարակությունը, Ջավախյանի խոսքով, հավատի կորուստ է ապրում, մարդը կորցրել է հավատը երկրի ապագայի, նույնիսկ Աստծո նկատմամբ։ «Աստված ասացի, բան հիշեցի․ ասում են՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա նմանները ասվածը արդարացնում են ընտրություններով, թե՝ տեսեք՝ բազմությունը ձայն տվեց իրեն։ Այդ նույն բազմությունը չէ՞ր, որ իրենց Աստծուն խաչելու տարան։ Ի՞նչ է նշանակում, որ ձայն բազմությունը ավելի հանճարե՞ղ է, եւ ավելի խելոք, քան Հովհաննես Թումանյանը, Վիկտոր Համբարձումյանը կամ Նարեկացի՞ն»,-ասում է նա։

Ջավախյանն ընդգծում է՝ բազմադարյան մեր պատմության մեջ չկա մի քաղաքական գործիչ, մի թագավոր, որ այնպիսի ողորմելի վիճակի մեջ ընկած լինի, ինչպես Փաշինյանը՝ իր խելքով, քաղաքականությամբ։ Փաշինյանն, ըստ գրողի, երկիրը հեծած, դեպի անդունդն է գնում․ «Նա մի առաջատար հոտի առաջնորդ ա, որ գնում ա՝ անդունդից թռչելու։ Սրա վերջը կործանումն է, պիտի ուշքի գալ։ Նրանք տգետ են»։

Զրուցակիցս շեշտում է՝ ժողովուրդը ժողովուրդ է, երբ իր սերուցքի՝ մտավորականության հետ է։ Վստահ է՝ գալու է այն օրը, երբ մտավորականությունը, այնուամենայնիվ, կհաղթի տգիտությանը։ «Մտավորականության խոսքն ու կարծիքը այս իշխանության վրա շատ ծանր է նստելու․ երբ ժողովուրդը լսի մտավորականության կարծիքը այդ, ժամանակ էլ կգա հատուցման ժամը։ Մենք խաբված ժողովուրդ ենք, այսօր էլ այդ ժողովուրդը խաբված է։ Ժամանակը ավազի նման սորում է, տակը բան չի մնում՝ ունայնություն»,- նշում է Ջավախյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica