close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոգեհանգստի արարողություն Լիզբոնի 5-ի հիշատակին

Քաղաքական

27 Հուլիսի 2021, 17:42
 Հոգեհանգստի արարողություն Լիզբոնի 5-ի հիշատակին

Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 17։30-ին Երևանի Սուրբ Զորավոր Մարիամ Աստվածածնի եկեղեցում (Ղազար Փարպեցի 9), ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնությամբ, տեղի է ունենում  հոգեհանգստի արարողություն։

1983 թ. հուլիսի 27-ին հինգ հայ երիտասարդներ գրավեցին Լիսաբոնում (Լիզբոն) Թուրքիայի դեսպանատան շենքը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցին սևեռելու համար: Այդ գործողությունը պարզապես խենթություն կամ արկածախնդրություն չէր: Տղաները անդամակցում էին Հայ Հեղափոխական բանակին, որը հանձն էր առել, աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցնելով, իրագործել Հայ Դատի արդար լուծմանը հասնելու՝ անհնարին թվացող առաքելությունը: Լիզբոնյան հնգյակի սխրագործությունը օրինակ դարձավ բազմաթիվ երիտասարդների համար, որոնք շարունակեցին նրանց պահանջատիրության երթը։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica