close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը հայաթափվում է, թշնամին քայլելով մտնում մեր երկիր․ Հ․ Ալվրցյան

Հասարակություն

27 Հուլիսի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը հայաթափվում է, թշնամին քայլելով մտնում մեր երկիր․ Հ․ Ալվրցյան

Թշնամին մեր սահման ներխուժեց այն ժամանակ, երբ տեսավ, համոզվեց, գուցե նաեւ պայմանավորվածությունները կյանքի կոչվեցին, իրենց դեմ որեւէ գործողություն չկատարվեց։ Նրանք ուղղակի քայլելով մտան ներս,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Նրա խոսքով՝ այս ամիսների ընթացքում թշնամին ամրացրել, կահավորել է կապիտուլյացիայով իրեն անցած տարածքները, իսկ մեզ մոտ ոչինչ չի փոխվել։

«Մեր իշխանությունը որեւէ քայլ չնախաձեռնեց թշնամու դեմն առնելու, սահմանները պաշտպանելու համար։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի թշնամու մուտքը հեշտացնեն։ Ուրեմն հետեւյալ եզրակացությունը, թե պատերազմը պայմանավորված պարտություն էր, եւ հանձնում է նա ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ սահմանները եւ մեզ համար կարեւոր բնագծերը, համոզիչ եւ ճիշտ է․  սա դավաճանություն էր»,- նշեց Ալվրցյանը։

Խոսելով Հայաստանի իշխանության՝ զույգ թշնամիների հետ բարեկամության եւ ապաշրջափակման մասին՝ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրենը նշեց, որ թշնամին հասնում է նրան, ինչին ձգտում է։ 

«Մեր կամազուրկ, պարտված եւ կապիտուլյանտ՝ անձնատվության գործընթացն ավարտած այս արարածը, իր քաղաքական վերնախավով, անում է այն, ինչ կարող է․ դեմագոգիա, որովհետեւ նա ասում է մի բան, որը իրականացման հեռանկար չունի։ Ո՞ւմ հետ սկսել տնտեսական հարաբերություն։ Այն երկրների՞, որոնք իրենց քաղաքական ծրագրերում մշտապես թարմ են պահում Հայաստանի եւ հայության ոչնչացման քաղաքականությունը։ Այդպիսի հարեւանների հետ ինչպե՞ս կարելի է ապաշրջափակման եւ տնտեսական հարաբերությունների մասին խոսել։ Դա տգիտություն է եւ ամբոխավարություն»,- նշեց Հայկազուն Ալվրցյանը։

Նա ասաց, որ պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեզնից որեւէ մեկը չի պարտվել։ Թշնամու հետ համակեցություն, ասում է, անհնար է, իսկ բարեկամություն քարոզում են նրանց, ովքեր գործում են դրսի կասկածելի ազդեցությունների ու ծրագրերի տակ։

«Այսօր Հայաստանում գյուղեր են հայաթափվում․ այն գյուղերը, որտեղ մտել է թշնամին, կանգնեցրել իր զորքը, այդ տարածքները արդեն հայաթափվում են կամ հայաթափման վտանգի առաջ են։ Այն արոտավայրերը, հողերը, որտեղ հայերն աշխատում էին, այլեւս ոտք չեն դնում։ Մեր համակեցությունը անհնար է․ մինչեւ մենք սա չհասկանանք, պետք է անընդհատ մտածենք նրանց հետ առեւտուր անելու մասին։ Առեւտուրը դանդաղ մահվան ճանապարհն է։ Այդ էժան առեւտրով խրտնեցնելու են մեր գյուղացիներին եւ գաղթական են դարձնելու»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Ալվրցյանը։

Նրա խոսքով՝ այս վիճակից դուրս կգանք միայն այն դեպքում, երբ երկիրն ազատվի ներսի թշնամիներից։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica