close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները «Բաքվի հռչակագիր» են ստորագրել

Տարածաշրջան

27 Հուլիսի 2021, 17:26
 Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները «Բաքվի հռչակագիր» են ստորագրել

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:

Տեղեկատվության համաձայն՝ հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:

Սահիբա Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:

Շենթոփը նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: «Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica