close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է․ Սենոր Հասրաթյան

Քաղաքական

27 Հուլիսի 2021, 15:41
 Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է․ Սենոր Հասրաթյան

ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը  գրում է․

«Կար ժամանակ, երբ Մայր հայրենիքում ապրողները սփյուռքից ներգաղթած մեր հայրենակիցներին անվանում էին «ախպարներ», իսկ արցախցիներին՝ «շուռ տված հայեր...» Դա հիմնականում անցյալ դարի երկրորդ կեսերին էր...

Այսօր ապրելով 21-րդ դարում և լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես...

Ապշում ես ոչ միայն նրա համար, որ տասնամյակներ անց մեր ազգային գիտակցությունը նորից հետ է շպրտվել նախորդ դարի երկրորդ կեսերի մակարդակ, այլև որ մի քանի տականքների    ապազգային քաղաքաքականության արդյունքում մենք հասել ենք այն կետին, երբ հայն անում է այն, ինչը տասնամյակներով, իսկ գուցեև դարերով՝ երազում էր մեզ թելադրել մեր թշնամին...

Հ.Գ.- Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է... Հանելով այդ ՈԳԻՆ՝ հայությունը, ցավոք, կհայտնվի ավելի ծանր վիճակում, քան գտնվում է այսօր...»։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica