close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թունիսի նախագահը պարետային ժամ է մտցրել՝ հեղաշրջման փորձի ֆոնին

Աշխարհ

27 Հուլիսի 2021, 14:50
 Թունիսի նախագահը պարետային ժամ է մտցրել՝ հեղաշրջման փորձի ֆոնին

Թունիսում 30-օրյա պարետային ժամ է մտցվում. հայտատարել է երկրի նախագահ Քաիս Սաիդը:

Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սահմանափակող միջոցը կգործի հուլիսի 26-ից օգոստոսի 27-ը: Այս ժամանակահատվածում քաղաքացիներին արգելվում է քաղաքում տեղաշարժվել 19:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Նաև՝ նշված ժամին արգելվում է տրանսպորտից օգտվել:

Բացառություն են կազմում բժշկական,  արտակարգ իրավիճակները և գիշերային հերթափոխը:

Երկրի ողջ տարածքում պարետային ժամի ընթացքում երեք հոգուց ավելի խմբեր չեն կարող հավաքվել հասարակական վայրերում:

Թունիսի նախագահ Քաիս Սաիդը երկուշաբթի երեկոյան հանդես էր եկել տեսաուղերձով, որում հայտարարել էր խորհրդարանի աշխատանքը սառեցնելու և պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու որոշման մասին: Երկրի ղեկավարը պաշտոնանկ է արել նաև Թունիսի վարչապետ Հիշամ ալ Մեշիշին:

«Ալ Նահդա» շարժման առաջնորդը և Թունիսի խորհրդարանի նախագահ Ռաշիդ ալ Գանուշին նախագահի գործողությունները որակել են որպես հեղաշրջում և կոչ արել բնակիչներին՝ «խաղաղ պայքար մղել ժողովրդավարության վերականգնման համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica