close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ պետդեպը երկրի քաղաքացիներին կոչ է արել վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ

Հասարակություն

27 Հուլիսի 2021, 12:08
 ԱՄՆ պետդեպը երկրի քաղաքացիներին կոչ է արել վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ

ԱՄՆ պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին ասվում է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։

Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակի մասին:

Բացի դրանից՝ պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ, խուսափել «շփման գծի մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի մոտակայքում գտնվող ճանապարհներից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica