close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է. Սուրեն Սարգսյան

Քաղաքական

27 Հուլիսի 2021, 12:01
 Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է. Սուրեն Սարգսյան

Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամիսներ առաջ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետների հետ համատեղ հրապարակեցինք հոդված, որում կանխատեսում էինք ամերիկյան վարչակազմի գործուն հակազդեցության անխուսափելիությունը չինակական «Ճանապարհ և գոտի» նախագծի դեմ։ 

Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է։ Այստեղ անհրաժեշտ է պրագմատիկ և գրագետ դիվանագիտություն, ինչպես նաև գլոբալ գերտերությունների հակասությունների և ընդհանուր շահերի վրա խաղալու նուրբ մարտավարություն՝ մաքսիմալ օգտվելու և մինիմալ բացթողումներ ունենալու նպատակով։ Թե որքանով դա մեզ կհաջողվի, ցույց կտա ժամանակը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica