close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանը նոր վարչապետ ունի

Աշխարհ

27 Հուլիսի 2021, 12:49
 Լիբանանը նոր վարչապետ ունի

Լիբանանի պատգամավորները, խորհրդակցելով նախագահ Միշել Աունի հետ, հաստատել են Նաջիբ Միքաթիի թեկնածությունը  վարչապետի պաշտոնում: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Ըստ լրատվամիջոցի՝ ավելի քան 70 խորհրդարանականներ սատարել են Միքաթիին, ինչն, այդպիսով, ապահովել է ձայների մեծամասնություն:

Ավելի ուշ Լիբանանի նախագահը հրամանագիր է արձակել Միքաթիին վարչապետ նշանակելու մասին և հանձնարարել է ստեղծել նոր կառավարություն: Պետության ղեկավարի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է, որ Միքաթիի թեկնածությունը ստացել է օրենսդիր մարմնի 72 անդամների աջակցությունը: Ընդդիմությունից դեմ են եղել երկու քրիստոնեական դաշինքների 42 պատգամավորներ, որոնք խորհրդարանում ներկայացնում են նախագահին աջակցող «Ազատ հայրենասիրական շարժումը» և ընդդիմադիր «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը:

Նշանակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Միքաթին ասել է, որ համաձայնել է գլխավորել կառավարությունը՝ «արտաքինից Լիբանանին միջազգային օգնության երաշխիքներ» ստանալուց հետո: «Ես հրաշքներ գործելու կախարդական փայտիկ չունեմ, բայց հուսով եմ, որ, միավորելով ուժերը և դադարելով միմյանց մեղադրել, մենք կհաղթահարենք Լիբանանը փրկելու դժվարին առաքելությունը»,- շեշտել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica