close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս. «հովվագործ» նախարարի նոր մանկամտությունները

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 15:50
 Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս.  «հովվագործ» նախարարի նոր մանկամտությունները

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկար հրապարակել․ «Չկա աղմուկ առանց բարիք: Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ աղմուկի շնորհիվ մի երիտասարդ գնացել է Վրեժի մոտ ու աշխատանքի ընդունվել։

Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «գյուղերում հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են, տարբեր երկրներից հովիվ են բերում»: Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica