close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում սպանվել է «Հըզբոլլահ»-ի հրամանատարներից մեկը

Աշխարհ

26 Հուլիսի 2021, 15:35
 Սիրիայում սպանվել է «Հըզբոլլահ»-ի հրամանատարներից մեկը

«Հըզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է, որ իր դաշտային հրամանատար Իմադ ալ Ամինը սպանվել է Սիրիայի արևմուտքում. հայտնում է NEWSru.co.il-ը:

Խմբավորումը չի ասել, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Սակայն ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ ալ Ամինը իսրայելական վերջին հարվածի զոհ է դարձել, ինչպես Սիրիայում գործող իրանամետ աշխարհազորայինների՝ «Լիվա Ֆաթիմիյուն»-ի հրամանատար Ահմադ Քուրեյշին:

Հրապարակման մեջ նշվում է, որ Քուրեյշին, որը ծնվել է Իրանի հյուսիսում և ծառայել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, ենթակա էր ԻՀՊԿ «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Նա Սիրիայում կռվել էր 2013 թվականից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica