close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ջարդիձոր» տարածքում ողբերգական վթարից մահացածներից երկուսը անչափահաս քույր եւ եղբայր էին. վարորդը` ԱԱԾ աշխատակից

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 08:16
 «Ջարդիձոր» տարածքում ողբերգական վթարից մահացածներից երկուսը անչափահաս քույր եւ եղբայր էին. վարորդը` ԱԱԾ աշխատակից

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պարույր Նալբանդյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Հարուցված գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Շիրակի մարզի «Ջարդիձոր» կոչվող տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը:
 
Պարզվել է, որ Nissan Pathfinder-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալիկյանը:
 
Վթարի հետևանքով Վ. Խալիկյանը, ուղևորներ, Հունաստանի քաղաքացիներ, 10-ամյա Ալեքս Իռակլիդան, 12-ամյա Խրիստինա Իռակլիդան, և ավտոմեքենայում գտնվող Էդգար Քոչինյանը, ում ինքնության, բնակության և տարիքի տվյալները պարզվում են, մահացել են, իսկ Երևանի բնակիչներ, 33-ամյա Լուսինե Խալիկյանը, 39-ամյա Արփինե Գյուրջինյանը և 32-ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխաները քույր ու եղբայր էին, վարորդի կնոջ քրոջ երեխաներն էին, մյուս մահացածն էլ նրա սանիկն էր, վարորդն էլ աշխատում էր ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունում և արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում ու իր զինակից ընկերների հետ փայլուն է կատարել իր առջև դրած առաջադրանքները:
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica