close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի

Աշխարհ

25 Հուլիսի 2021, 15:11
 Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի

Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 63-ի, հինգ մարդ համարվում է անհետ կորած, իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 860 հազար մարդու: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է նահանգի կառավարության հաղորդագրության մեջ:

«Հուլիսի 16-ից մինչեւ հուլիսի 25-ի ժամը 12: 00-ն շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով աղետի գոտում հայտնվել է 11,44 միլիոն մարդ, զոհերի թիվը հասել է 63-ի, անհետ կորել է հինգ մարդ, ամբողջ նահանգում արդեն տարհանվել է 861,9 հազար մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի։

Տուժած գյուղատնտեսական հողերի մակերեսը կազմել է 876,6 հազար հեկտար, ավերվել է 8 876 շինություն:

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica