close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես Դաշնակցության անունից կարող եմ ասել, որ ատամներով պահելու ենք այս դաշինքը

Քաղաքական

25 Հուլիսի 2021, 14:29
 Ես Դաշնակցության անունից կարող եմ ասել, որ ատամներով պահելու ենք այս դաշինքը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում խորհրդարան անցած Դաշնակցությունը կունենա 12 պատգամավոր։ Ասում են՝ այս ընտրություններում քաղաքական իմաստով ամենաշահած ուժերից մեկը հենց ՀՅԴ-ն է, որը երբեք այսքան մեծ թվով պատգամավոր չէր ունեցել խորհրդարանում, անգամ երբ միայնակ էր մասնակցել ընտրություններին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ և ապագա պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ արձագանքեց, թե այնպես չի, որ նախկինում այսքան թվով պատգամավոր չի ունեցել ՀՅԴ-ն։

«Մենք 15-հոգանոց ֆրակցիա էլ ենք ունեցել, բայց ինչ որ ունի Դաշնակցությունն այսօր, դա իր աշխատանքի, իր կառույցի, իր համահայկական կառույցի ու նաև վերջին մեկ տարվա մեջ Հայաստանում ներքաղաքական դիրքավորման և արած աշխատանքի արդյունք է։ Հենց այնպես որևէ մեկին, առհասարակ, կյանքում որևէ բան չի տրվում։ Ես դա համարում եմ նաև մեր կատարած աշխատանքի արդյունքը, և վստահ եմ, որ մենք պետք է էս եղածը կրկնապատկենք»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։

-Եթե Քոչարյանի գլխավորած դաշինքով չմասնակցեիք, այլ առանձին մասնակցեիք, էլի կունենայի՞ք նույն արդյունքը կամ կանցնեի՞ք, առհասարակ, խորհրդարան։

-Գիտե՞ք, մենք որոշում ենք կայացրել դաշինքի կազմում մասնակցել, գտնում ենք, որ ճիշտ ենք արել, ափսոս, որ մեր գլխավոր նպատակին չենք կարողացել հասնել, բայց էստեղ քննարկել՝ «եթե այսպես, եթե այնպես», դրա ժամանակն անցել է․ մենք առաջ ենք գնում։

-Կյանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում ի հայտ եկած դաշինքները, սովորաբար, ձևավորվելուց կարճ ժամանակ անց պառակտվում են։ Ձեր դաշինքում երեք թև կա փաստացի, դուք քննարկե՞լ եք այս հարցը, որ ցանկացած ճգնաժամի պայմաններում դուք չպետք է պառակտվեք, դուք պետք է մնաք միակամ, քանզի ձեր պառակտումը նախևառաջ իշխանության շահերից է բխելու։

-Դաշինքի մաս կազմող երեք ուժերի տրամադրությունը դա է։ Մենք գիտենք, որ լավ օրի չենք, գիտենք, որ ծանր պայքար է սպասվում, բայց դաշինքի ամրությունը մեզ համար շատ կարևոր է։ Ես Դաշնակցության անունից կարող եմ ասել, որ ատամներով պահելու ենք այս դաշինքը, ու ամեն ինչ անելու ենք, որ դաշինքը՝ իբրև դաշինք, հաջողի։ Սա մեր մոտեցումն ու դիրքորոշումն է ու մեր մյուս գործընկերների դիրքորոշումն է։

-Այսինքն՝ փոխադարձ երաշխիքներ ստացել եք, որ ցանկացած պարագայում կհաղթահարեք առաջացած խնդիրները։

-Դե, երաշխիքները, գիտե՞ք ինչ, խոսքով չեն, գործով են։ Եվ ես այս պահին այդ պառակտման և այլնի հնարավորություն չեմ տեսնում, ընդհակառակը՝ տեսնում եմ կամք, պատրաստակամություն պայքարելու։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica