close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 3 նոր դեպք

Առողջապահություն

25 Հուլիսի 2021, 11:10
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 798-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4587 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1115 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5702-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 062, փաստացի բուժվողներինը՝ 4034 (մեկ օրում ավելացել է 59-ով): Մեկ օրում արվել է 5748 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 305 307 թեստ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica