close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի կալանավորված համայնքապետերի աջակցության ստորագրությունները պետք կլինեն Վերաքննիչում, ԳԴ-ում, ԱԺ-ում․ Ռոբերտ Հայրապետյան

Քաղաքական

23 Հուլիսի 2021, 17:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի կալանավորված համայնքապետերի աջակցության ստորագրությունները պետք կլինեն Վերաքննիչում, ԳԴ-ում, ԱԺ-ում․ Ռոբերտ Հայրապետյան

Սյունիքի կալանավորված համայնքապետերին աջակցելու 3900 ստորագրություն միայն Քաջարան քաղաքից են ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին, պրն․ Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել, որ դրանք կուղարկի Դատախազություն և ՀՔԾ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։

Նա նշեց, որ քանի որ Երևանում բնակվող շատ քաղաքացիներ, տեսնելով Քաջարանում և Գորիսում տեղի ունեցող երևույթները, հարցնում էին՝ արդյո՞ք Երևանում ևս հնարավորություն կլինի ստորագրելով աջակցություն հայտնել կալանավորված համայնքապետերին, այդ պատճառով էլ հիմա կազմակերպեն ստորագրահավաքը։

Այն սկսվել է 17։00-ից՝ Հյուսիսային պողոտայում, և ավարտվելու է 23։00-ին։

Օրվա վերջում ամփոփ տեղեկատվություն կտան հավաքված ստորագրությունների քանակի մասին։ Եթե քաղաքացիների հոսքը շարունակվի, ստորագրահավքը նաև վաղը կանեն։

Ռոբերտ Հայրապետյանն ասաց՝ եթե Վերաքննիչ դատարանում քննության առարկա դառնան գործերը, կարող են ստորագրությունները դեր խաղալ ներքին համոզմունք ձևավորելու հարցում, նաև ՄԻՊ-ի ուղարկած մարմիններին պետք կգան։ Բացի այս, Սյունիքի համայնքապետերից երկուսն արդեն երեկվանից հանդիսանում են ԱԺ պատգամավորներ, ինչը նշանակում է, որ նրանք արդեն անձեռնմխելիություն ունեն, անհրաժեշտ է Գլխավոր դատախազի միջնորդությունը և ԱԺ համաձայնությունը նրանց կալանքի տակ պահելու համար։ Ստորագրությունները միգուցե նաև այս գործընթացում օգտագործվեն։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica