close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ էր անում Հ. Ալիևը Նախիջևանում. տարածաշրջանը՝ երեկ և այսօր

Քաղաքական

23 Հուլիսի 2021, 14:47
 Ի՞նչ էր անում Հ. Ալիևը Նախիջևանում. տարածաշրջանը՝ երեկ և այսօր

Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների ու ոտնձգությունների խորքում ընկած հիմնական պատճառը ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի վերջնական կազմալուծումն է, որքան Նախիջևանի հետագա կարգավիճակի և այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ պահելու հարցը։ 

Իլհամ Ալիևը չունի որևէ երաշխիք, որ վաղը Նախիջևանում չի կրկնվելու այն, ինչ տեղի ունեցավ 1991-1993 թթ. իր հոր ղեկավարման տարիներին, երբ Նախիջևանը դե ֆակտո ամբողջությամբ դուրս էր եկել Ադրբեջանի վերահսկողությունից և դարձել անկախ պետություն։ 

Այդ սցենարի կրկնության հարցը այնքան նուրբ է ու Ադրբեջանի համար այնքան վտանգավոր, որ Իլհամ Ալիևը չհամարձակվեց թոշակի ուղարկել Վասիֆ Թալիբովին այն դեպքում, երբ 2 տարի առաջ բուն Ադրբեջանում ազատվեց այսպես կոչված բոլոր «հինգվարդիականներից»։ 

Դժվար չէ կռահել, թե ինչպես էր արձագանքելու Վասիֆ Թալիբովը, եթե Ալիևը որոշեր նրան էլ արժանացնել Ռամիզ Մեհդիևի ու մնացածների ճակատագրին։

 Ի՞նչ էր անում Հեյդար Ալիևը Նախիջևանում 

1999 թ. հոկտեմբերին Հեյդար Ալիևը Նախիջևանում ունեցած իր ելույթներից մեկում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել 1990-1993 թթ. շրջանում իր նախիջևանյան գործունեության մասին. 

«Ես մի քանի անգամ Թուրքիա գնացի։ Արտասովոր բան էր, բայց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելը որոշում ընդունեց 100 միլիոն դոլար ծավալով վարկ տրամադրել Նախիջևանին, որպեսզի դրանով պարեն գնվի և բերվի Նախիջևան։ 

Դա մեզ համար փրկություն էր։ Սակայն Ադրբեջանում այդ ժամանակ իշխանությունը գտնվում էր ԱԺՃԿ ձեռքերում։ Նրանց՝ Նախիջևանում գտնվող ներկայացուցիչները սրան դեմ դուրս եկան։ Նրանք ինձ հարցնում էին, թե ինչպես և երբ եմ վերադարձնելու այդ վարկերը, արդյոք դա հետո Ադրբեջանի հաշվին եմ վերադարձնելու։ Ասացի՝ եղբայր, քո ի՞նչ գործն է, քո փորն ինչո՞ւ է ցավում, թե մենք ինչպես ենք դա վերադարձնելու։ 

Ես գիտեի, որ դա վարկի անվան տակ տրվել է մեզ՝ որպես օգնություն։ Այլ կերպ չէր կարող լինել։ Դա հանդեպ մեզ Թուրքիայի վերաբերմունքի մի դրսևորում էր։ Արդբեջանի ղեկավարներն այն ժամանակ իմ մասին այստեղ-այնտեղ ինչեր ասես, որ չէին խոսում։ Ասում էին՝ Հեյդար Ալիևը քանդում է մեր պետականությունը, գնում է Թուրքիա, ինքնագլուխ վարկ վերցնում, ինքնագլուխ բաներ անում։ 

Հետո ես գնացի Իրան։ Գնալուցս առաջ բանակցեցինք, Իրանից էլեկտրաէներգայի գիծ քաշեցինք։ Դա էլ ծանր պայմաններում եղավ...  

Ես գնացի Իրան, որ Նախիջևանի փրկության համար մի օգնություն ձեռք բերեմ։ Երբ գնացի այնտեղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Թոֆիգ Գասիմովը Իրանին նոտա ուղարկեց, թե՝ դուք «խախտում եք պետական կարգը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը չունի իրավասություն անկախ արտաքին քաղաքականություն վարելու։ Դուք նախագահական ինքնաթիռ եք ուղարկել Նախիջևան և Հեյդար Ալիևին տարել եք Թեհրան»։

Հենց հասա Իրան, երկրորդ օրը այդ նոտան ինձ ցույց տվեցին։ Զարմանք արտահայտեցի։ Ասեցին, որ թող նրանք գնան գրողի ծոցը, մենք լավ գիտենք մեր անելիքը, Նախիջևանում մեր եղբայրներն են ապրում»։ 

1991-1993 թթ. Նախիջևանը, որպես փաստացի անկախ պետություն, փորձում էր կառուցել նոր և բուն Ադրբեջանից անկախ հարաբերություններ իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ: 

Հատված Հեյդար Ալիևի` "Собеседник" թերթի թղթակցին տված հարցազրույցից (10 օգոստոսի, 1993 թ.).

-Но как же вам удалось избежать вооруженного конфликта с Арменией?

-У нас протяженность границ 300 километров. Я постоянно контактировал с руководством Армении. И мне удалось найти с ними общий язык. Нахчыванцы так и говорили: любой голод-холод вытерпим, только не воевать. 

Թուրքական Կայսերիում նստած մի ադրբեջանցի տգետ, որ ինքն իրեն համարում է հայագետ ու Հայաստանի հարցերով փորձագետ, ահա այսպես է տեսնում իրերի դրությունը մեզանում ու ապացուցում, որ ինքը ճիշտ այնքան հեռու է Հայաստանն ու հայ հասարակությունը ճանաչելուց, որքան ես, օրինակ, ատոմային ֆիզիկայից.

«Հայաստանը՝ իշխանություններից սկսած, փողոցի վերջին մուրացկանով վերջացրած, չի հաշտվել պարտության հետ։ Նրանք ապրում են նոր պատերազմի սպասումով և ոգով։  

Մտածող չկա, թե նոր պատերազմը ինչի կարող է հանգեցնել։ Կան ուժեր, որոնք հակված են անհապաղ վերսկսել պատերազմը, կան և ուժեր, որոնք կարծում են, որ առանց պատրաստվելու չպետք է մտնել նոր պատերազմի մեջ։

Ընդհանուր առմամբ, պարտության հետ հաշտվելու մասին խոսք անգամ չի գնում Հայաստանում»։

 

 

 

Արտյոմ Տոնոյան

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, արևելագետ

(նյութը պատրաստվել է արևելագետի՝ սոցցանցի իր էջում կատարած անդրադարձների հիման վրա)

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica