close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել․ վառվող ծխախոտը հանգցրել էին ճակատին․ 29 և 49 տարեկան տղամարդիկ կալանավորվել են

Հասարակություն

23 Հուլիսի 2021, 12:10
 Ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել․ վառվող ծխախոտը հանգցրել էին ճակատին․ 29 և 49 տարեկան տղամարդիկ կալանավորվել են

Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը շատ ավելի ծանր բնութագիր ունի:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 10-ի երեկոյան ընկերոջ բնակարանում ոչ միայն ծեծել, այլև հոգեկան ուժեղ տառապանք էին պատճառել ու ազատությունից ապօրինի զրկել նույն օրը միջհամայնքային ավտոբուսով Իջևան ժամանած 35-ամյա տղամարդուն:

Ըստ նախնական տվյալների` հյուր եկած տղամարդը ավտոբուսում ծանոթացել էր 49-ամյա կնոջ հետ: Երկուսով եկել են հիշյալ բնակարան, որտեղ տանտերն ու երկու ընկերները հերթական գինարբուքն էին կազմակերպել, տանտերն էլ քնած էր: Ի դեմս կնոջ՝ ճանաչելով իրենց հանգուցյալ ընկերոջ քրոջը և ենթադրելով, թե նրա հետ եկած տղամարդը հետին մտքեր ունի` 29 և 49 տարեկան տղամարդիկ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ավելին, վառվող ծխախոտը հանգցրել էին նրա ճակատին, թքել դեմքին` պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ: Այս ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, տանտերը զարթնել էր, նույնիսկ փորձել էր կանխել ծեծն ու խոշտանգումը, բայց՝ անօգուտ: Հետո, երբ խոշտանգողները ենթադրել էին, թե տնից դուրս գալով՝ տղամարդը կարող է դիմել ոստիկանություն` ապօրինի զրկել էին ազատությունից՝ սպառնալով մորթել նրան ու վերացնել ընտանիքը: Արդյունքում 35-ամյա տղամարդը մինչև գիշերվա ժամը երկուսը զրկվել էր անձական ազատությունից:

 

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

29 և 49 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Հանգամանքները պարզվում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica