close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Հասարակություն

23 Հուլիսի 2021, 12:19
 Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է՝ փակելով Մոսկովյան փողոցը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան,  սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Նշված հատվածում երթևեկությունը միակողմանի  է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica