close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը». այսօր թշնամուն հանձնված Աղդամի ազատագրման 28–ամյակն է

Քաղաքական

23 Հուլիսի 2021, 11:30
 «Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը». այսօր թշնամուն հանձնված Աղդամի ազատագրման 28–ամյակն է

«Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը»,- ասել է Ադրբեջանի բանակի մայոր Մամեդովը The Boston Globe-ին տված հարցազրույցում։

«Հայկական գործողությունները ես չէի անվանի ներխուժում: Դա ավելի շատ նման էր ռազմական զբոսանքի»,- նշել է Ադրբեջանում հավատարմագրված եվրոպացի դիվանագետ (The Independent)

«Աղդամ քաղաքն ազատագրելու ժամանակ տվել ենք 11 զոհ, որոնցից 4-ը սպանվել են ականի պայթյունից: Այդչափ տարածքով օպերացիան՝ 11 զոհով, թեև ամեն մի զոհ մեզ համար շատ թանկ է, ես համարում եմ փայլուն»,-  նշել է հայ գեներալներից մեկը:

Այսօր՝ հուլիսի 23-ին, լրանում է Արցախի Աղդամ քաղաքի (Ակնա) ազատագրման 28-ամյակը։ ԽՍՀՄ ժամանակներում ամբողջապես ադրբեջանցիներով լցված կրիմինալ Աղդամ քաղաքը դանակ էր դարձել արցախցիների կոկորդին։ Աղդամի փայլուն գործողությամբ քաղաքն ազատագրվեց, իսկ արցախցիները կարողացան հանգիստ շունչ քաշել տասնամյակներով իրենց անհարմարություն պատճառած աղդամցի ադրբեջանցիներից։

Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր, որին մասնակցում էին Արցախի գրեթե բոլոր պաշտպանական շրջանները։ Դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը։ Հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը։

1993 թ. հուլիսի 23-ին Աղդամի ազատագրման գործողությունը ղեկավարել են` Ասկերանի պաշտպանական շրջան (հրամանատար Վիտալի Բալասանյան), 35-րդ գումարտակ (Արշավիր Ղարամյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակ, Խանաբադի վաշտ (Սանասար Ծատրյան), հետախուզական խումբ (Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջան (Սամվել Կարապետյան), Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումներ (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):

Հուլիս ամսին ռուսների միջնորդությամբ առաջարկվեց ժամանակավոր հրադադար. հայկական կողմը համաձայնեց, իսկ Ադրբեջանը՝ ոչ, արդյունքում՝ Բաքուն կորցրեց Աղդամը։

Ցավոք, դրանից 27 տարի անց՝ 2020 թ. նոյեմբերի 20-ին, ՀՀ ներկայիս կապիտուլյացիոն իշխանությունների ձեռքով հանձնվեց Աղդամի ամբողջ շրջանը, որը 44 օրվա ընթացքում թշնամին չէր հաջողել օկուպացնել, և դրանով Աղդամը դարձյալ դանակ դարձավ ծվեն–ծվեն եղած Արցախի կոկորդին։

Աղդամի շրջանի հանձնումով թշնամուն մնացին ոչ միայն ռազմավարական, այլև պատմամշակութային վայրեր (Տիգրանակերտի հնավայր, Վանքասար), ինչպես նաև Ստեփանակերտը Մարտակերտին կապող ճանապարհը։ Ներկայումս Արցախի երկու քաղաքներից մեկից մյուսը հասնելու համար անհրաժեշտ է արդեն ավելի քան երկու անգամ երկարացնել ճանապարհը։

Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամիները սարսափած, իսկ օտարները զարմացած էին հայերի փայլուն ռազմական գործողություններով ու ոգով, արդեն այս իշխանությունների օրոք մսխվեցին ոչ միայն 1990-94 թթ. ձեռքբերումները, այլև ազգային ոգին ու վստահությունը։

Համոզված ենք, որ Ստեփանակերտից ընդամենը 25 կմ հեռու գտնվող Ակնան, ինպես նաև Արցախի օկուպացված այլ շրջաններ դարձյալ կվայելեն ազատագրված լինելու բերկրանքը, բայց արդեն՝ առանց այս դավաճան իշխանությունների։

 

Ա. Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica