close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

Քաղաքական

22 Հուլիսի 2021, 18:17
 ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

ԿԸՀ-ն արտահերթ նիստում  որոշում կայացրեց  փոխել այս տարի կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք  փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվերակության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա նշեց, որ նորընտրիր ԱԺ-ում առնվանզ երկու նոր խմբակցություն է լինում, որոնք պարտավորություն և իրավունք ունեն  ՏԻՄ ընտրությունների ժամանակ նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ:

Բացի այդ, ըստ Ա. Սմբատյանի, կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ու պատշաճ կազմակեպել ՏԻՄ ընտրությունները, որոնք իրենց մաստբաով ամենամեծն են:

ԿԸՀ-ն որոշեց՝ նախատեսված ՏԻՄ ընտրությունների օրերը՝ սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 17 փոխել և նշանակել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica