close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կալանքը խոչընդոտ չէ, որ թեկնածուն ստանա մանդատը. Տիգրան Մուկուչյան

Քաղաքական

22 Հուլիսի 2021, 17:45
 Կալանքը խոչընդոտ չէ, որ թեկնածուն ստանա մանդատը. Տիգրան Մուկուչյան

Կայացել է Ազգային ժողովի պատգամավորների մանդատների տրամադրման իրավական գործընթացը: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատների հանձնման արձանագրությունը կազմել է, իսկ հանձնումը, որպես տեխնիկական գործընթաց, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, կանոնակարգում չունի. թե ինչ եղանակով կլինի այն, դեռևս քննարկման փուլում է, առաջիկայում կիրազեկեն հրապարակավ:

Հարցին, թե արդյո՞ք կալանավորված պատգամավորները, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանը (Սիսիանի համայնքապետ) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին համայնքապետ) կստանան մանդատ, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է, որ դա խոչընդոտ չէ։

«Արձանագրության կազմման ընթացքում ընթերցվել են նաև նրանց անունները, իսկ դա նշանակում է, որ իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ դրա ձևերն ու եղանակներն արդեն կարգավորվում են այլ օրենսդրությամբ»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica