close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էս էլ որ տվեցին, էլ ի՞նչ, Հայաստանը պրծավ․ Տիգրանաշենում ապաստանած արցախցի

Հասարակություն

22 Հուլիսի 2021, 16:55
 Էս էլ որ տվեցին, էլ ի՞նչ, Հայաստանը պրծավ․ Տիգրանաշենում ապաստանած արցախցի

Վարդանյան ամուսինները Տիգրանաշեն են եկել Արցախի Քաշաթաղի Ուռեկան գյուղից՝ հողաթափերով։ Վերջին պատերազմի ժամանակ ասել են՝ դուրս եկեք տներից, կրակոցները դադարեն, հետ կգաք, բայց գյուղն անցել է թշնամուն։ Տիգրանաշենը Արարատի՝ Նախիջեւանի հետ սահմանի բնակավայրերից է, մոտիկ է վերջին օրերին թշնամու թիրախում հայտնված Երասխին։

«Էս էլ որ տվեցին, էլ ի՞նչ, Հայաստանը պրծավ, էլի․ մտան Հայաստան։ Աստված չանի։ Ամեն օր ենք դա մտածում։ Ես էնքան կրակոց եմ տեսել, տուն-տեղս Ուռեկանում թողել։ Կրակոցից շատ եմ վախենում, բայց դե Տիգրանաշենում խաղաղ է, կրակոց-բան չկա, Երասխում կրակում են, բայց ստեղ չենք լսում»,-Yerkir.am-ին պատմեց գյուղի բնակչուհին։

Արցախից եկել, անորոշ, անհայտ կարգավիճակով նստել են Տիգրանաշենում, ապրուստի հարցը մի կերպ են լուծում, անգործ նստած են․ անելիքն այգում է, որով էլ հազիվ կարողանում են յոլա գնալ։

«Ապրում են, էլի, իրենց համար։ Ստեղ հանգիստ է, գյուղում հողագործությամբ են զբաղվում մարդիկ։ Էս գյուղը չեն տալու։ Չէ՜, ամա՜ն, Աստված չանի։ Ուրեմն մենք եղանք թափառական արդեն։ Ընդեղից եկել ենք, ոչ մի բան չունենք, ստեղից էլ էթանք, էլ ի՞նչ անենք, արդեն կգժվենք։ Առանց էն էլ հող չունենք, որ զբաղվենք, էլ ո՞ւր փախչենք։ Մեզ Մայր Աթոռն էր օգնություն տալիս՝ քահանան ստեղի, էն էլ ինքն էլ գնացել է ուրիշ երկիր»,- հայտնեց տիկին Վարդանյանը։

«Ամենավատ բանն էլ մտածում ենք, բայց դե ի՞նչ անենք։ Շատ չոր է, սարերը չոր են, անասնապահություն քիչ են անում, շատ շոգ է։ Խոտը ուրիշ տեղերից են առնում»,- ասաց Տիգրանաշենի՝ Արցախում տուն-տեղը կորցրած բնակիչը։

Նրանց խաբել էին, իրենց տներից մի քանի ժամով հանել, որ հրադադար լինի, գնան։ Հիմա Ուռեկանը թշնամու ձեռքում է․ այս մարդիկ այս գյուղ են հասել հողաթափերով, բարակ վերնաշապիկով՝ ուշ աշնանը։ 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica