close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն

Քաղաքական

22 Հուլիսի 2021, 15:32
 Արցախում մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում բնակարանաշինական ծրագրերի իրականացման հարցերին: 

Ստեփանակերտում և շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների, նախատեսվող ծրագրերի, 2020 թ. Արցախի դեմ սանձազերձված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ 

Արցախում արդեն մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն: Միայն Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան: Նախագահը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է՝ մշակել կառուցվող տների կահավորման, առանձնատներին կից հողատարածքների հատկացման մեխանիզմները, ինչպես նաև լուծումներ տալ առկա ենթակառուցվածքների հասանելիության և նոր ենթակառուցվածքների կառուցման մասով։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի սոցիալական խմբերի բնակարանային խնդիրների լուծումը ԱՀ կառավարության գլխավոր խնդիրներից է, և ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները պետք է գործեն թափանցիկ, ցուցաբերեն սկզբունքային և բարեխիղճ մոտեցումներ՝ օգտագործելով ճկուն գործիքակազմ, որը թույլ կտա բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և քաղաքացիների անհատական կարիքներին համապատասխան:

Օրեր առաջ ԱՀ նախագահը հաստատել էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար: Առաջիկա օրերին համապատասխան կառույցները պետք է ներկայացնեն ծրագրի կիրարկման մեխանիզմները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica