close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է նոր պատժամիջոցներով

Աշխարհ

22 Հուլիսի 2021, 16:06
 ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է նոր պատժամիջոցներով

Ռուսաստանից զենքի և ռազմական տեխնիկայի գնումները  շարունակելը կհանգեցնի Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:

«Մենք շարունակում ենք առարկել Թուրքիայի կողմից հակաօդային պաշտպանության Ս-400 ռուսական համակարգի գնման և տեղակայման դեմ: Եվ հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի ցանկացած նոր խոշոր գնում լրացուցիչ պատժամիջոցներ է ենթադրում՝ ԱՄՆ-ի CAATSA օրենքի համաձայն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Վաշինգտոնի վաճառքները Անկարային և Թուրքիայի հետ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների համատեղ արտադրությունը դադարեցված կմնան»,- հավելել է Նուլանդը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica