close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի զանգից հետո Իսրայելը հանգստացնում է Հունաստանին

Տարածաշրջան

22 Հուլիսի 2021, 13:36
 Էրդողանի զանգից հետո Իսրայելը հանգստացնում է Հունաստանին

Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պատմական զրույցից հետո (2017 թվականից ի վեր ոչ մի իսրայելցի պաշտոնյա չի խոսել Թուրքիայի նախագահի հետ), Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խոսել է իր հույն պաշտոնակից Կատերինա Սաքելարոպուլուի հետ և վստահեցրել, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների բարելավում տեղի չի ունենա Հունաստանի հաշվին, և որ Հունաստանի նկատմամբ Իսրայելի քաղաքականության մեջ փոփոխություններ չկան:

Ավելի քան մեկ տասնամյակ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ընթացքում Իսրայելը դաշինք է կնքել Հունաստանի և Կիպրոսի հետ՝ քաղաքական, անվտանգության և էներգետիկ համագործակցության շուրջ: Իսկ Էրդողանը և Հերցոգը քննարկել են հարաբերությունների բարելավման հնարավորությունները, ինչը մտահոգություն է առաջացրել Հունաստանում, որը դիմակայության մեջ է Թուրքիայի հետ՝ Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի որոնման հետ կապված:

Միևնույն ժամանակ, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը չորեքշաբթի ժամանել էր Իսրայել և քննարկել Թուրքիայի հարցը արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ, և Լապիդը նվազեցրել է Էրդողանի հետ զրույցի կարևորությունը:

Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր Թուրքիան մի քանի ազդանշաններ է տվել այն մասին, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ․ նույն մեսիջը կրկնել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը հրեական համայնքների հետ հանդիպումների ժամանակ: Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ արտաքին գործերի նախարարությունը սատարել է Հերցոգի քայլերին՝  Էրդողանի հետ փոխգործակցությունը բարելավելու համար, բայց չի կարծում, որ ներկայումս մեծ առաջընթաց կա Թուրքիայի հետ հարաբերություններում:

Երեկ նույնիսկ Իսրայելը լուրջ անհանգստություն է հայտնել կիպրական՝ թուրքական օկուպացիայի տակ գտնվող Վարոշա քաղաքի մի մասում վերահսկողություն հաստատելու՝ Թուրքիայի միակողմանի քայլի կապակցությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica