close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Բեկի փողոցում «գոլդ» համարանիշերով Lexus-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհ չզիջելու պատճառով կրակել է Opel-ի վարորդի ուղղությամբ. Shamshyan.com

Հասարակություն

22 Հուլիսի 2021, 10:00
 Դավիթ Բեկի փողոցում «գոլդ» համարանիշերով Lexus-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհ չզիջելու պատճառով կրակել է Opel-ի վարորդի ուղղությամբ. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա:

Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Վաչագան Ավագյանը Դավիթ Բեկի փողոցում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ անհայտ անձը Lexus մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ ճանապարհ չզիջելու պատճառով Lexus-ի միջից ատրճանակով կրակոց է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է շարժիչի ծածկը:

Opel-ը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ոստիկաններին հայտնել է, որ չի ճանաչել Lexus-ի վարորդին և չի հիշում համարանիշերը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են Lexus-ի համարանիշերը և այն հուլիսի 21-ին հայտնաբերել են Ավան վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշերն են՝ 777 YZ 77, իսկ կասկածյալը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 50-ամյա Ա. Կ.-ն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica