close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանքային ոլորտը լուծում է մակրոտնտեսական խնդիրներ՝ բիզնեսը քաղաքականությունից պետք է անջատել․ տնտեսագետ

Քաղաքական

21 Հուլիսի 2021, 21:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանքային ոլորտը լուծում է մակրոտնտեսական խնդիրներ՝ բիզնեսը քաղաքականությունից պետք է անջատել․ տնտեսագետ

Բիզնեսը քաղաքականությունից պետք է անջատել․ դա շատ կարևոր է՝ առավել ևս նման տնտեսական սուբյեկտների համար, որոնք ծավալային են և ֆիսկալ խնդիրներ են լուծում, տնտեսության շրջանառության հետ առնչություն ունեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ խոսելով Զանեգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա ԱԱԾ-ի գրոհի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ՝ ով կոմբինատի աշխատակիցներին չի թույլատրել մասնակցել իր հանրահավաքին՝ մինչև հուլիսի 15-ը չպետք է աշխատեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

«Թույլ չտալը, բան, նման բաները բիզնեսի համար անընդունելի են․ ի՞նչ է նշանակում՝ թույլ չտալ, եթե օրինական գործունեություն է ծավալում։ Եթե կան խնդիրներ, դրանք զուգահեռ, առանց խաթարելու աշխատանքը, պետք է ընթանան։ Առավել ևս, հանքային ոլորտն այսօր լուծում է կոնկրետ մակրոտնտեսական խնդիրներ, որոնք կարևոր են թե՛ դրամի կայունության հետ կապված, թե՛ ընդհանուր մուտքերի, ֆիսկալ հարցերի հետ կապված, թե՛ ընդհանուր շրջանառության, զբաղվածության հետ կապված։ Մենք պիտի անջատենք բիզնեսի տրամաբանությունը,  հանգիստ վիճակում բիզնեսը պիտի աշխատի բնականոն հունով, մնացած իրավական խնդիրները, սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները, այլ որևէ խնդիր պետք է ընթանա զուգահեռ հարթության վրա․ սա է մոտեցումը»,-ասաց տնտեսագետը։

Նա ընդգծեց, որ իրավական հարցերը ա՛յլ հարթություն են, բիզնեսն՝ այլ։ Հետևաբար, նա  շատ կարևոր է համարում, որ մթնոլորտն ավելի հանգիստ վիճակում լինի։

«Առավել ևս, որ մենք ունենք խնդիրներ արտարժույթի հետ կապված, դրամի փոխարժեքի հետ կապված, և տնտեսական ակտիվության բարձրացումը պայմանավորված է նախ և առաջ պղնձի գներով, ՀՆԱ-ի ավելացումները, դրամի փոխարժեքի ամրապնդումները և այլն։ Այստեղ զուտ տնտեսական առումով նույնպես կտրուկ ռիսկային են այդ քայլերը։ Սա է․  պիտի ամեն ինչ հավասարակշռված լինի, որպեսզի մենք կարողանանք, համենայն դեպս, ընթացիկ խնդիրները ավելի կայուն մթնոլորտնում լուծել»,-ասաց Կարեն Ադոնցը։

ՀՀ բոլոր հանքերը հանրության սեփականությունն են, շահագործումն է գտնվում բիզնեսի մոտ, պետք է հստակեցնել՝ նշեց նա հանքավայրերն ազգայնացնելու օրենսդրական նախաձեռնության մասին հարցին ի պատասխան։ Բիզնեսի բնականոն գործունեությունը իրավական կամ նախկին գործընթացների հետ կապված հարցերը  չպետք է չխաթարեն։

Հայ հանրությանը անհանգստացնող մյուս հարցը՝ Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելը դեպի Նախիջևան, տնտեսագետն այսպես մեկնաբանեց․ «Խոսել ապաշրջափակման, միջւանցքների մասին, խաղաղության դարաշրջանի մասին խոսել  այս վիճակում, երբ մեր սահմանին կրակում են, կան աշխարհաքաղաքական նկրտումներ, նաև գործընթացներ, որ ի նպաստ չեն  մեր շահերին, այս իրավիճակում խոսել ապաշրջափակման մասին, թե ոնց կնպաստի և այլն, կարծում եմ, վաղաժամ է։ Ապաշրջափակման հետ կապված ցանկացած քայլ պայմանավորված է նրանով, թե մենք ինչ դիրքում են, ինչ տնտեսական հնարավորություններ ունենք, ինձ ձևով է կառուցված մեր ներքին շուկան՝ ներմուծման հետ կապված, ոնց ենք պաշտպանելու դա»։

Հաջորդ խնդիրն, ըստ Կարեն Ադոնցի, այն է, որ երբ մենք ենթադրում ենք, որ այդ ճանաարհներով լուրջ ապրանքներ ենք արտահանելու, օրինակ, եթե արտադրենք մաքուր պղինձ, որ արտահանենք, մենք մոռանում ենք, որ ադրբեջանցիները  շատ հանգիստ կարող են շրջափակել այդ գծերը թեկուզ հանրային մակարդակում․ կարող են պառկել երկաթգծերի վրա, ու մեր հնարավորություններն անմիջապես կանգ կառնեն։

«Մաքուր պղնձի արտադրությունը ենթադրում է ծծմբաթթվի հսկայական ծավալներ։ Սա նշանակում է՝ այդ ամբողջ ծրագիրը, այդ գործարանները կանգ են առնելու անմիջապես։ Կապել դրա հետ Հայաստանի զարգացումը, դեռ հաշվի չառնելով, որ Ադրբեջանը և Թուրքիան շահագրգիռ չեն մեր ամրացմամբ, զուտ տնտեսական հեռանկարի տեսանկյունից այդ ծավալով ու այդպիսի ստրատեգիական ապրանքներ արտահանել այն ճանապարհներով, որոնք անցնելու են Ադրբեջանով, ճիշտ չէ, պետք է այլ տարբերակներ փնտրենք»,-ասաց Կարեն Ադոնցը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութուվ․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica